ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդը «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել. Գորիսի փոխքաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդը մի քանի ժամ առաջ «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա նշեց, որ ռուս սահմանապահների հետ բանակցությունները դեռ ընթանում են։

Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ հակառակորդը «Սեւ լճի» տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular