ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում ամեն ինչ նորմալ է․ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են․ փոխմարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում ամեն ինչ նորմալ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։

««Ֆեյսբուք»–ում բոլոր գրածները սուտ են, այստեղ ամեն ինչ նորմալ է, ինչ ասել են, խաբել են»,-ասաց նա։

Հարցին՝ իսկ սահմանային ճշտումներ կատարվո՞ւմ են, փոխմարզպետն արձագանքեց՝ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են։ Նա ընդգծեց՝ խուճապ չկա։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,-նշված էր ՊՆ հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular