Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել Հայաստանը չպետք է որևէ զիջումների գնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցից հետո աշխատանքային այցով մեկնել է նաև Բաքու։ Այնտեղ Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ քննարկել են հայ ռազմագերիների և Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող Արցախի ականապատված տարածքների քարտեզների հարցը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

 - Պարոն Բաղդասարյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ասուլիսի ժամանակ երկու կողմի հնչեցրած հայտարարությունները։

—  Ես Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը գնահատում եմ, որպես բաց տեքստով մերժում` ռազմագերիներին վերադարձնելու։ Այսինքն դա գնահատում եմ, որպես այդ աստիճանի անթաքույց կերպով հրաժարում նոյեմբերի 10–ի հայտարարություններից։ Եվ կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛  Ռուսաստանը այդ հարցում անելիք ունեն, որովհետև դա եռակողմ հայտարարություն է։

- Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե բոլոր հայ ռազմագերիներին իրենք վերադարձրել են, և հայկական կողմին մեղադրել է ռևանշիստական քայլերի դիմելու համար։ Նման հայտարարությունից հետո Հայաստանը ի՞նչ երաշխիք ունենա, որ Ադրբեջանը կվերադարձնի ռազմագերիներին։

— Այդ հարցում Հայաստանը ընդհանրապես ոչ մի երաշխիք ունենալ չի կարող։ Առավել ևս այս իշխանությունների պարագայում, որովհետև այսօրվա իշխանությունները, կարծես թե չեն համարձակվում որևէ հարցով առարկել Ադրբեջանի իշխանություններին և պատահական չէ, որ անգամ այս Սյունիքով անցնելիք ճանապարհների հարցը  ադրբեջանցիները քննարկում են Ռուսաստանի հետ, պատճառաբանելով, թե իբր հայկական երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանին է պատկանում միայն երկաթուղին և ոչ թե այն տարածքը, որի վրա գտնվում է այդ երկաթուղին։ Այս տարածքի բացառիկ սուվերենությունը միայն մեզ է պատկանում և  բնականաբար այդ բանակցությունները պետք է մեզ հետ ընթանան և  Ադրբեջանը ընդամենը այդպիսի պատճառաբանություններով ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ընդհանրապես  արհամարհում է Հայաստանի իշխանություններին։

- Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հայկական կողմը պատրաստ է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները՝ մարդասիրական խնդիրների լուծման նպատակով։ Ադրբեջանի նման հայտարարությունների ֆոնին պե՞տք է հայկական կողմը տրամադրի այդ քարտեզները, թե՞ պետք է, ասենք, ռազմագերիների վերադարձի նախապայմանն առաջադրի։

—  Իհարկե, կարող է և ոչ թե կարող է այլ պարտավոր է այդպիսի նախապայման  առաջարկել և ընդհանրապես չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է ինչ-որ  զիջումների գնա քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ
Ամենադիտված