ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մասնագետների ռեեստր կստեղծվի, որոնք կզբաղվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատմամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Մայիսի 5-ին խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը:

«Այս փուլում մենք ունենք խմբեր, որոնք բժշկասոցիալական փորձաքննություն են իրականացնում։ Նրանց կազմում ընդգրկված են հաշմանդամությունը հաստատող բժիշկներ»,- ասաց Ստեփանյանը։

Գործող ձևաչափը կփոխարինի ռեեստրով, որում կընդգրկվեն ոչ միայն բժիշկներ, այլև հարակից ոլորտների մասնագետներ։ Քաղաքացու առողջական վիճակի գնահատման խումբը կձևավորվի այցից մեկ օր առաջ՝ ներկայացված գանգատների հիման վրա:

Ստեփանյանի խոսքով` նախատեսվում է նաև մի շարք միջոցներ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Հետագայում, կախված քաղաքացուն տրամադրած հաշմանդամության կարգից, նրան անհատական ծրագիր կառաջարկվի։ Հնարավոր է` որոշ դեպքերում գործի դրվեն անհատական օգնականի ինստիտուտն ու մի շարք այլ հանրային ծառայություններ:

«Մենք վերացնում ենք «հաշմանդամության կարգ» հասկացությունը, այսուհետ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները խմբերի կբաժանվեն ըստ ֆունկցիոնալության աստիճանի՝ թույլ, միջին, ծանր և խորը»,– ասաց Ստեփանյանը:

Սոցծառայությունների փաթեթը կտրամադրվի քաղաքացու գործունակության աստիճանից ելնելով։

Գնահատումը կկատարեն ռեեստրում գրանցված մասնագետները՝ պատահականության սկզբունքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular