ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում ամեն ինչ բնականոն հունով ընթանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի սահմանամերձ հատվածից տեղեկություն էինք ստացել, որ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Տավուշի սահմանին, մասնավորապես՝ Բերդ համայնքի հատվածում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կուտակումներ են նկատվում։ Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով 1or.am կայքը զրուցել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։ Հարցին, թե ինչ իրավիճակ է Տավուշի սահմանին և հատկապես Բերդ համայնքի «Անվախ» դիրքում, Նարեկ Ղուշչյանը պատասխանել է, որ որևէ խնդիր չկա․

«Մենք արդեն ճշտել ենք, ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»։

Հարցին, թե արդյոք հակառակորդի կողմից կուտակումներ կան տեղակալը պատասխանել է․

«Ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է»։

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային իրավիճակի  մասին տեղեկատվություն ստանալու նպատակով էլ զրուցել ենք Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ։  Համայնքապետը 1or.am-ին տեղեկացրել է, որ ո՛չ 44-օրյա պատերազմում, ո՛չ էլ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանում կրակոցներ և լարվածություն չկա

«44 օրյա պատերազմի ժամանակ էլ ես դիրքի պատասխանատու եմ եղել և  եղել եմ դիրքերում ու որևէ կրակոց չի եղել։ Այսօր էլ իրավիճակը խաղաղ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular