ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իրավիճակը պետք է շտկվի․հենց դրան է միտված #անտինիկոլ շարժումը․ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոստիկանությունից տեղեկացնում են, թե նախօրեին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված իջևանցի քաղաքացու տաբատի գրպանում թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել: Խոսքը այն նույն քաղաքացու մասին է, որը եկել էր դավաճան Նիկոլին էշով հետ տանի Իջևան:

Հավատու՞մ եք Ոստիկանության հաղորդագրությանը: Ես այնքան էլ չէ: Շատ վատ հիշողություններ են արթնացնում նման նյութերը: Նաև ասոցիացիաներ: Ադրբեջանում տարածված պրակտիկա է ընդդիմադիր քաղաքացիների «ջեբը բան» գցելը: Հուսով եմ` մեր Ոստիկանությունը չի գնա այդ ճանապարհով: Ավելի ճիշտ` կանգ կառնի: Որովհետև արդեն իսկ ահագին մտահոգվելու առիթներ ունենք: Հայաստանում երևի չի մնացել ընդդիմադիր գործիչ, ով տարբեր մտացածին քրեական գործերով չի անցել: Շատերն էլ անընդհատ ազատազրկվում են: Ու երբ տեսնում ես, որ դա սովորական պրակտիկա է դարձել, երբ տեսնում ես, որ իրավապահ համակարգը իր առաքելությունից հեռացել ու դավաճանին է ծառայում, սկսում ես ամենավատը մտածել նրանց մասին:

Այս իրավիճակը պետք է շտկվի: Հենց դրան է միտված #անտինիկոլ շարժումը: Ուրիշ ոչինչ, միայն արդար, արժանապատիվ և իրապես պետականակենտրոն զարգացում: Իսկ նիկոլավիրուսը հաստատ հաղթահարվելու է: Բան չմնաց»:

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular