ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազանի դպրոցում կրակ բացած երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կազանի դպրոցներից մեկում կրակ բացած 19-ամյա երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասը, որով քրեական գործ է հարուցված, նախատեսում է նաև մահապատիժ, սակայն ՌԴ-ում մորատորիում է տարածվում մահապատժի վրա:

Հիշեցնենք, որ Կազանի դպրոցներից մեկի նախկին սանն այսօր դպրոցում անկանոն կրակ է բացել, որի հետևանքով առնվազն 9 զոհ կա, տասնյակ վիրավոր: Զոհերից յոթը երեխաներ են: 

Հանցագործը տեղում ձերբակալվել է: Նա զենք կրելու թույլտվություն է ունեցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular