ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի հերքել Սերգեյ Լավրովի խոսքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

-Բաքվում մայիսի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը:

-Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular