Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների գնալու իշխանությունների որոշումը կապված է օրինական ճանապարհով հեռանալու ցանկության հետ. «Հայրենիք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունների գնալու Հայաստանի իշխանությունների որոշումը պայմանավորված է հասարակության ճնշմամբ, նրանք, ըստ երեւույթին, ընտրել են հեռանալու օրինական ճանապարհը: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

Սա, նրա խոսքով, խաղաղ հեռանալու նրանց վերջին հնարավորությունն է, թեեւ արդեն արյուն են թափել՝ պատերազմում պարտություն պատրաստելով:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանություններն իրենք էլ չեն հավատում իրենց լեգիտիմությանը, հակառակ դեպքում չէին գնա ընտրությունների՝ դրանով իսկ սխալ թույլ տալով, քանի որ խորհրդարանի երեկվա նիստը նրանց համար «վերջին զանգ» էր, հրաժեշտի հանդիպում:

«Երեկ պատգամավորները խոսեցին ամեն ինչի մասին, բացի Ղարաբաղից եւ պատերազմի հետեւանքներից, թեեւ ակնհայտ է, որ նրանց հասցեին մեղադրանքները կապված են ոչ թե ճանապարհների վիճակի, այլ պատերազմում կրած պարտության, Ղարաբաղը հանձնելու, անհեռատես քաղաքականության հետ: Մենք անընդհատ խոսելու ենք իշխանությունների հայտարարությունների մասին եւ օգտագործելու ենք դրանք: Հասարակության առջեւ հաշվետու են իշխանությունները, իսկ ընդդիմությունը կարող է խոսել խոստումների, ծրագրերի եւ ցանկությունների մասին: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի շատ են իրավիճակի փոփոխության հույսերը»,- հավելեց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Հայաստանի երեք նախկին նախագահների ակտիվությանը, բոլորը, ինչպես բացատրեց Արա Սահակյանը, հայտնվել են պայքարի նույն ճամբարում: «Ես միշտ եղել եմ լայն համախմբման կողմնակից, միեւնույն ժամանակ կա ըմբռնում, որ այն կարող է սահմանափակվել նախընտրական արշավի շրջանակներում կամ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածով»,- ընդգծեց ընդդիմադիրը:

Նա հայտարարեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Հայրենիք» կուսակցության համագործակցությունը սկսվել է պատերազմից անմիջապես հետո, եւ վեց ամսվա ընթացքում հասկացել են, որ կարող են միմյանց վստահել, բացի այդ՝ երկու ուժերի գաղափարախոսության հիմքում նույն արժեքներն են։

«Այնուհետեւ ակտիվացավ երկու կուսակցությունների ղեկավարների միջեւ շփումը: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, լինելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, նա չի խառնվել քննիչների ու դատավորների գործերին: Վանեցյանն, ըստ էության, առաջիններից մեկն էր, որ ներկայիս իշխանությանը կոչ արեց կանգ առնել»,- եզրափակեց Արա Սահակյանը:

Նշենք, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայրենիք» եւ ՀՀԿ կուսակցությունները կմասնակցեն միասնական «Պատիվ ունեմ» դաշինքով:

 

ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից
Ամենադիտված