ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին իրավիճակը ճիշտ չեն զեկուցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ ասել է, որ արդարադատության ոլորտում էլ են իրականացրել հեղափոխական փոփոխություններ, որ պատմական նվազագույն թիվն ունենք կալանավորների և դատապարտյալների, որ անմեղ մարդ չկա ՔԿՀ-ներում: Ըստ նրա՝ քաղաքական հետապնդումների մասով չենք տեսնի այսօր որևէ մեկին կալանավորված: Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ։ Հարցին, թե փաստաբանն ինչպես է գնահատում այս հայտարարությունը Սեդա Սաֆարյանը պատասխանել է․

«Քաղաքական հետապնդումների հետ կապված վախից չի կարելի հանցագործներին դրսում թողնել: Ես կարծում եմ, որ պետք չի դրա վրա շատ կենտրոնանալ: Իհարկե, լավ է, որ երկրում ժողովրդավարություն է, որ մարդիկ անկախ են իրենց կարծիքներն արտահայտելիս, որ դրանց հետևից գնացող չկա, բայց վատ է, որ ով ում ինչ ուզի, ամենավերջին բառը կարող է ասել, վատ է, որ արժեզրկվում են շատ արժեքային համակարգեր, վատ է, որ դրանց համար պատասխանատվություն չկա, և վատ է, որ դատարաններին տրվել է այնպիսի հնարավորություն, որ «Մարտի 1»-ի գործը ձախողեն: Հիմա ով ում հետ ոնց կձախողի՝ ես չեմ էլ ուզում դրան անդրադառնալ:  Ես՝ որպես տուժողի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում ասել, որ այն պետությունը, որը փորձեց արդարություն վերականգնել, դա նրան չհաջողվեց անել:  Այդ ձախողման մեղավորը նույն պետությունն է, և առիթ կունենանք ընդդեմ Հայաստանի տասնյակների հասնող գործեր ունենալ, և այդ ժամանակ, ես կարծում եմ, որ մեր վարչապետը շատ տխուր վիճակում կհայտնվի»։

 Անդրադառնալով այն հայտարարությանը, որ անմեղ մարդ չկա ՔԿՀ-ներում փաստաբանը ասել է․

«Ես կարծում եմ, որ վարչապետին ճիշտ չեն զեկուցել, թե Հայաստանում ինչ վիճակ է: Ես չգիտեմ, թե կալանավորներից որի գործն է նայվել, որպեսզի հասկանան, թե անմեղ մարդ կա, թե չկա: Ես մի գործ ունեմ, որի վերաբերյալ որոշումը մի քանի օր առաջ է ստացվել, և այդ գործով ո՛չ առաջին ատյանը, ո՛չ վերաքննիչ դատարանը այդ տղայի՝ սպանությանն առնչվելու ձևաչափի մասնակցության գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք չի բերել: Հետևապես, այսօր խոսել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրավիճակին տիրապետում է այնպես, որ կարող է նման եզրահանգման գա, ճիշտ չէ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular