ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համերգային ծրագրով երաժշտասերներին կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը

ՄՇԱԿՈՒՅԹ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը արվեստասերներին կներկայացվեն ձայնասկավառակի տեսքով:

Սկավառակի շնորհանդես-համերգը տեղի կունենա մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյին խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կներկայացվեն Հովհաննիսյանի խմբերգերը: Մենակատարներն են Նելլի Վարդանյանը, Ջեննի Նազարյանը, Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը:

Ձայնասկավառակը ձայնագրել է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Մաեստրոյի մահվանից հետո աշխատանքները շարունակվել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular