ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները ևս համապատասխանում են այդ նորմերին:

Այս մասին այսօր այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է apa.az-ը:

«Այդ հայ զինծառայողների հետ վերաբերվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները նույնպես համապատասխանում են այդ նորմերին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց»,- ասել է Բայրամովը:

Իր խոսքում պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանը շատ հաճախ Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցումներ է տեսնում և, որ հայկական կողմի նման պահվածքն ավելորդ բեռ է գործընթացի համար:

«Կարծում ենք, որ նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը: Սրա հիմնական պատճառը հայ զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձերն են: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին հայ զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցումը, դրա հետևանքով դեկտեմբերին ադրբեջանցի զինծառայողների զոհվելը և վիրավորումներ ստանալը, Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ են: Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողության հետևանքով սպանվել է դիվերսիա իրականացրած մի քանի հայ զինծառայող, իսկ մի քանիսը բերման են ենթարկվել: Ներկայում նրանց դեմ շարունակվում են քննչական միջոցառումները»,- նշել է Բայրամովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular