ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ Ծիծեռնակաբերդ են այցելել  ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին վեհաժողովում։ Նրանց ուղեկցել են ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը։

 
Ծիծեռնակաբերդ

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular