ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը նախապատրաստում է Հայաստանի վարչապետին փոխարինող. Փաշինյանի տապալումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

dialog.ua-ն գրում է, որ ապրիլի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տեխնիկական հրաժարականի մասին: Կրեմլը պատրաստ է խաղադրույք դնել Հայաստանի նոր առաջնորդի հարցում: Նիկոլ Փաշինյանը կղեկավարի ՀՀ կառավարությունը ժ.պ. նախդիրով մինչև կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հիմա, ըստ սոցհարցումների, Հայաստանում միանշանակ առաջնորդ չկա, հասարակությունը ծայրաստիճան հիասթափված է պետական ​​համակարգի աշխատանքից: Կովկասի հարցերով փորձագետ Նուրլան Գասիմովը «dialog.ua»-ի հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական հակառակորդ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին, որը արդեն աշխատել է որպես պետության ղեկավար: Առայժմ Փաշինյանը բնակչության աջակցության ավելի մեծ տոկոս ունի, բայց Կրեմլը, ամենայն հավանականությամբ, հույսը դնելու է Քոչարյանի վրա, քանի որ  Մոսկվայի համար նա ավելի կանխատեսելի է և համարվում է «իրենց մարդը»:

«Ավելին, հեռանալուց հետո Քոչարյանն աշխատել է ռուսական «Գազպրոմ»-ի կառույցներում, այնպես որ պատահական չէ, որ այդ քաղաքական գործիչը վերջերս այցելել է Մոսկվա, որտեղ ոչ պաշտոնական հանդիպումներ է անց կացրել Ռուսաստանի խոշոր պաշտոնյաների հետ, ինչպես նաև հարցազրույցներ է տվել, - ասել է Գասիմովը,- հետո լուրեր տարածվեցին, որ այցը Ռուսաստան նախատեսված է ապագա նախընտրական արշավի համար, և նա «օրհնություն» է ստացել Մոսկվայից»:

Պետք է նշել, որ Փաշինյան գործիչն ի սկզբանե Կրեմլի սրտով չէր: Նա երկրում իշխանության է եկել հեղափոխության ֆոնին և գրեթե անմիջապես հայտարարել Կրեմլի ազդեցության գոտուց դուրս գալու և Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ռուսաստանը ցուցադրաբար հրաժարվել է օգնել Փաշինյանի կառավարությանը և քարոզչական աշխատանքով նրանից ստեղծել է Հայաստանի թշնամու կերպարը: Այնուամենայնիվ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը միայն օրինական ընտրությունների միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular