Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն անհրաժեշտ ռեսուրսներ չի ներդնում դիրքավորում ապահովելու համար, եթե հիմա կորցնենք հնարավորությունը, հետագայում սահմանային հավասարակշռությունը պահելու հարցը լինելու է խնդրահարույց․ Տ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով սահմանագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանի և Հայաստանի իրականացրած դիրքավորման աշխատանքների մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի հետ սահմանագծի տարբեր ուղղություններով ակտիվ ինժեներական աշխատանքների իրականացումն առաջնային օրակարգում է պահելու այս ու առաջիկա տարիներին:

Դա նրա համար ունի և ռազմական, և քաղաքական նշանակություն:

Ռազմական տեսանկյունից, հենակետի, դիտակետի կամ ուղեկալի տեղակայումը ենթադրում է անհրաժեշտ կահավորում և եթե Ադրբեջանն առաջնագծի որևէ ուղղությամբ հենակետ է տեղակայում, բնական է, որ դրան զուգահեռ պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքային, պաշտպանական աշխատանքներ իրականացնի:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուժի կիրառումից չհրաժարվելու պայմաններում Ադրբեջանը ստեղծելու այնպիսի բնագիծ, ինչը նրան հնարավորություն կտա իրականացնելու պահպանության, պաշտպանության, հակահարձակման և հարձակվողական խնդիրներ:

Քաղաքական առումով, հատկապես բնակավայրերի, մայրուղիների և ռազմավարական այլ օբյեկտների հարակից հատվածներում սահմանագծի առկայությունն Ադրբեջանն օգտագործելու է վերահսկման և ըստ անհրաժեշտության՝ ճնշման հնարավորություն ապահովելու համար:

Այն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում Արցախի կամ Հայաստանի տարբեր ուղղություններում մեր առօրյայի մի մասն են դառնալու:

Ադրբեջանը եթե նույնիսկ սադրանքներ չիրականացնի էլ, հասկանալի է, որ ունեցած խաղաքարտն օգտագործելու Հայաստանի հետ հարաբերություններում ճնշումներ, շանտաժներ իրականացնելու և տարբեր հարցերում զիջումների հասնելու համար:

Իրավիճակը մեղմելու համար Հայաստանն ու Արցախը պետք է շտապեն: Ադրբեջանը դիրքավորվելու առումով մեկնարկային առավելություններ է ստացել, ինչը պայմանավորված է նրանց արագ, նպատակային գործելու և հայկական կողմի տարօրինակ դանդաղկոտությամբ:

Հայաստանի ու Արցախի՝ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքն, ակհայտորեն չի չեզոքացնում Ադրբեջանի առաջադրած տեմպը, ընդ որում՝ մեկնարկում, նույնիսկ չկարգավորված սահմանների պայմաններում Հայաստանն ուներ ավելի լավ նախադրյալներ, սակայն իր հնարավորություններից չօգտվեց, իսկ ներկայումս հայկական կողմը հետապնդողի դերում է:

Հայաստանը անհրաժեշտ ռեսուրսներ չի ներդնում ստեղծված նոր իրավիճակում անհրաժեշտ դիրքավորում ապահովելու համար, իսկ եթե հիմա կորցնենք հնարավորությունը, ապա հետագա տարիներին սահմանային հավասարակշռությունը պահելու հարցը լինելու է խնդրահարույց, ինչը մեզ վրա կունենա քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ծանր հետևանքներ»:

Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՈսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ամենադիտված