ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիները գնահատել են անժամկետ դիմակային ռեժիմի սահմանման գաղափարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ ռուսների մեծամասնությունը (64 տոկոս) դեմ է հասարակական վայրերում անժամկետ դիմակային ռեժիմ սահմանելու գաղափարին, իսկ 15 տոկոսը սատարում է նման նախաձեռնությանը: Այդ մասին է վկայում  SuperJob-ի հարցման արդյունքները: Հետազոտությանը մասնակցել են տնտեսապես ակտիվ բնակչության 1.6 հազար ներկայացուցիչներ երկրի բոլոր մարզերից: Ամենից հաճախ Չելյաբինսկի (22 տոկոս), Ուֆայի և Կրասնոյարսկի (21 տոկոս) բնակիչներն են կողմ անժամկետ դիմակային ռեժիմին: Հարցվածները նշել են, որ նման միջոցը կդանդաղեցնի օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ցանկացած վարակի տարածումը: Նովոսիբիրսկի (15 տոկոս), Սանկտ Պետերբուրգի (14 տոկոս) և Վոլգոգրադի (10 տոկոս) բնակիչները այս գաղափարին ամենաքիչն են աջակցում: Մոսկվայում հարցվածների 18 տոկոսը կողմ է նման միջոցառմանը:

Ավելի վաղ, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ պատվաստումների տեմպերը հույս են տալիս կորոնավիրուսի սահմանափակումները շուտ վերացնելու համար:

«Սա մեզ հնարավորություն է տալիս մտածելու, որ շատ մոտ ապագայում սահմանափակումները կվերացվեն», - խոստովանել է նա:

Երկրում համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար կայունանում է, բայց մի շարք սահմանափակումներ մնում են ուժի մեջ: Օրինակ՝ դեռ գործում է դիմակների պարտադիր կրման ռեժիմը, իսկ թանգարանների և ցուցահանդեսների այցելուների թիվը չպետք է գերազանցի տարածքի ընդհանուր հզորության 50 տոկոսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular