Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման’ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում’ +8.2, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.9: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում’ +17…+18: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում’ +8…+10, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է’ ֊0.5, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +15 բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը +10 բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգռ, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը’ միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը’ օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան’ լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Արարատի և Արմավիրի մարզեր. Արագածոտնի և Կոտայրի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+19, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +7…+10, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +30…+33 (դիտված պատմական նվազագույն
ջերմաստիճանը’ 0…+1, առավելագույնը’ +30…+33):    Ամսական տեղումների
քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 40-50մմ):

Շիրակի, Գեղւսրբունիթի մարզեր. Արագածոտնի և Կոտայթի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև 0…+4, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +20…+24 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը’ -7…-10, առավելագույնը’ +24…+26): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 75-100մմ):

 

Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+12, որը մոտ է բազմամյա    միջին    արժեքին:    Ամսվա    առաջին    տասնօրյակում    հնարավոր    է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +2…+5, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +26…+28 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը ֊2…֊5, առավելագույնը’ +27…+30):    Ամսական տեղումների
քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 95-130մմ):

Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13…+16, որը մոտ է բազմամյա    միջին    արժեքին:    Ամսվա    առաջին    տասնօրյակում    հնարավոր    է
ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +6…+9, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +30…+32 (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0…- 2, առավելագույնը’ +30…+33): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 97-107մմ):

Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18…+19, լեռնային շրջաններում’ +10…+12, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը’ նախալեռնային շրջաններում մինչև +6…+9, լեռնային շրջաններում’ 0…+4, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում’ ցերեկը նախալեռնային շրջաններում +30…+33, լեռնային շրջաններում’ +20…+22 (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում’ 0…+2, լեռնային շրջաններում’ -4..,.-6, առավելագույնը նախալեռնային շրջաններում +30…+33, լեռնային շրջաններում’ +20…+23): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման նախալեռնային շրջաններում’ 45-60մմ, լեռնային շրջաններում’ 95մմ):

Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17…+20, նախալեռնային շրջաններում’ +11…+12, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը’ հովտային շրջաններում մինչև +7…+10, նախալեռնային շրջաններում’ +1 …+3, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում’ ցերեկը հովտային շրջաններում +30…+33°, նախալեռնային շրջաններում’ +24…+27 (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում’ 0…+30, նախալեռնային շրջաններում’ -2…֊5, առավելագույնը հովտային շրջաններում +33…+35, նախալեռնային շրջաններում’ +27…+30): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման հովտային շրջաններում’ 49-96մմ, նախալեռնային շրջաններում’ 69-112մմ):

Երևան բաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+19, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +5…+7, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +31…+33 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը’ 0…+20, առավելագույնը’ +32…+33):    Ամսական տեղումների
քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60մմ):

Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու
Ամենադիտված