ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են սրտանոթային հիվանդությունների մասին նախազգուշացնող ամենաարտասովոր ախտանշանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։ Բանն այն է, որ սրտանոթային հիվանդությունները ոչ միշտ են դրսևորվում վառ ախտանշաններով, ուստի հազվադեպ են ժամանակին հայտնաբերվում, սակայն բավական ուշադիր լինելու դեպքում կան որոշակի նախանշաններ, որոնք կարող են հուշել վտանգավոր խնդի զարգացման մասին։

Ինչպես նշել է սրտաբան Դմիտրի Նապալկովը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, գոյություն ունի երեք թաքնված ախտանշան, որոնք հուշում են սրտանոթային հիվանդությունների մասին։ Դրանց շարքին են դասվում զարկերակային բարձր ճնշումը նորմալ ինքնազգացողության դեպքում, սրտի ռիթմի խանգարումները և նախաուշագնացային վիճակը։

Մասնագետի խոսքով՝ նորմալ ինքնազգացողության դեպքում զարկերակային բարձր ճնշման առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի վերագրել գերհոգնածությանը կամ եղանակային փոփոխություններին։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին խնդրի պատճառը պարզելու համար։

Բացի այդ, չի կարելի անտեսել նաև սրտի ռիթմի հետ կապված խնդիրները, քանի որ նման դեպքերում ևս հիվանդությունը կարող է գաղտնի ընթացք ունենալ՝ չուղեկցվելով որևէ ակնհայտ ախտանշանով։

«Խնդիրն այն է, որ երբ առիթմիան զարգանում է, բարձրանում է սրտամկանում թրոմբագոյացման հավանականությունը։ Այդ թրոմբը կարող է պոկվել ու փաստացի խցանել ցանկացած անոթի լուսանցքը։ Դա կարող է լինել սրտամկանը սնուցող կորոնար զարկերակը, ինչը կհանգեցնի սրտամկանի ինֆարկտի, կարող է լինել գլխուղեղի զարկերակը, ինչը կհանգեցնի գլխուղեղի կաթվածի, կարող է լինել երիկամային զարկերակը, ինչը կհանգեցնի երիկամի ինֆարկտի, ինչպես նաև խիստ հազվադեպ, բայց կարող է լինել մեզենտերիալ զարկերակը, ինչը կհանդեղնի աղիքի թրոմբոզի», – նշել է Նապալկովը։

Առիթմիայի հետ կարող է կապված լինլ նաև նախաուշագնացային վիճակը, ուստի օրվա երկրորդ կեսին ի հայտ գալու դեպքում նման ախտանշանը չի կարելի անտեսել։ Մասնագետի խոսքով՝ նման վիճակը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի ատիպիկ ախտանշաններից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular