Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այո, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, բայց միմիայն առանց Նիկոլ Փաշինյանի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը անցած տարվա նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն ակտի ստորագրման հաջորդ իսկ օրվանից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Այս մասին բազմիցս խոսել եմ։ Եթե նրա՝ տապալված մարզային այցելությունների, ելույթների, կառավարության նիստերում քննարկվող հարցերի խրոնիկան նայեք, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ այդ քարոզչությունը ոչ միայն խոսքի մակարդակով է արվում, այլև օրերս Երևանում հայտնվել են գովազդային պաստառներ, որոնց վրա գրված է «Ապագա կա» և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» բառերը։

Սա օրենքի խախտում է, սակայն իշխանությունը օրենքը խախտելուց չի խորշում՝ այսպիսի օրենքներ են խախտե՞լ, սա մանրուք է մնացածի ֆոնին։ Դատելով պաստառի բովանդակությունից՝ ենթադրելի է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլի հիմնական կարգախոսը կլինի «Ապագա կա» -ն։ Ի դեպ, արդեն տևական ժամանակ վարչապետի աթոռին կառչած անձը պատեհ և անպատեհ առիթներով օգտագործում է այս բառակապակցությունը։ Նպատակը հասկանալի է։ Միայն հասկանալի չէ, թե ո՞ր ապագայից է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական բարոյականության ու ընդհանրապես բարոյականության անհավանական դեֆիցիտ պետք է ունենաս, որ Արցախը նվիրես թշնամուն, հազարավոր զոհերի պատճառ դառնաս, հետո հայտարարես, թե Արցախն ապագա ունի։ Եթե դու անկեղծ ես ու կարծում ես՝ Արցախն ապագա ունի, ապա վեց ամիս է անցել պատերազմի ավարտից, ինչո՞ւ չես այցելում Արցախ:

Սա շատ կարևոր ինդիկատոր հարց է՝ ինչո՞ւ։ Կազմաքանդել է երկիրը, հասցրել կործանման եզրին, բայց ասում է, թե Հայաստանն ապագա ունի։ Նիկոլ, որտե՞ղ ես քեզնով, քեզ հետ տեսնում այդ ապագան՝ մի քանի անգամ մեծացած Եռաբլուրո՞ւմ, զոհված, անհետ կորած, գերի ընկած տղերքի ծնողների, հարազատների ատելությամբ լցված աչքերո՞ւմ, Հադրութում ու Շուշիում տնազուրկ ու հայրենազուրկ դարձած մարդկանց աչքերո՞ւմ։ Որտե՞ղ։ Որտե՞ղ ես տեսնում ապագա, ավելին՝ քեզ պատկերացնում այդ ապագայի կերտող։ Հաճախ եմ մտածում, որ նման կերպ իրեն կարող էր պահել միայն քաղաքական վամպիրը, ով կանգնում է հազարավոր գերեզմանների վրա ու արյունոտ ծափեր է կորզում՝ հայտարարելով, որ ապագա կա, կանգնում է ձեռքերը կամ ոտքերը կորցրած ջահել տղայի առաջ ու ասում, որ ապագա կա, մտնում սյունեցու տուն, որից 12 մետր այն կողմ կանգնած է զինված թշնամին, ու ասում՝ ապագա կա։ Վեց ամիս է անցել պատերազմի ավարտից, մի չոփ չես վերցրել դրել մի կողմ, մի գործ չես արել, մի ծրագիր չես իրականացրել, ու դեռ խոսում ես ապագայի՞ց։

Իրականում, այո՛, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Այո, անկասկած, ապագա կա, ընդ որում, դեռևս հնարավոր է լավը դարձնել այդ ապագան, փրկել՝ ինչ հնարավոր է: Նորից կրկնենք, վստահ ենք, որ ապագա կա, բայց միմիայն առանց Նիկոլ Փաշինյանի ու իրեն ծափահարող «ուսապարկերի»։Ապագա խորտակողը, հավատի, հույսի ու լույսի վաճառականը նախ՝ բարոյական իրավունք չունի խոսել ապագայից, առավել ևս հուսալ՝ կառուցել այդ ապագան։ Այո, խորհրդարանական ընտրություններից հետո հայ ազգը կսկսի նորից կառուցել իր ապագան, բայց առանց քեզ, Նիկոլ, առանց պոպուլիզմի, առանց ստի ու կեղծիքի, առանց անհավասարակշիռ վարքագծի։ Մնում է մինչև ընտրությունները մի նոր պատուհաս ու աղետ չբերես երկրի գլխին։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանՊատմության այս օրը (մայիսի 13)Մայիսի 20-ին Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը. նախատեսված է հրատապ բանաձևի ընդունում ՀՀ վարչապետի պատասխանը Իլհամ Ալիևին` Սև լիճ ներխուժման հետ կապվածԲացի խոսելուց ի՞նչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց․ Էդիկ Բաղդասարյան Ալյումինի գինը նվազել է, անագի գինը՝ աճել․ LME Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին Լույս չի լինելու Ջուր չի լինելուՆավթի գներն աճել ենՍահմանները շարունակ չեն կահավորվում․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ «Ժողովուրդ»«Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել». «Փաստ»«Հրապարակ»․ Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում«Ուղտի ականջում քնած». «Փաստ»Թերևս թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան․ Իշխան Սաղաթելյան«Հրապարակ»․ Ո՞վ է փոխարինել գեներալ ՄուրադովինԻնչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու.Նաիրի ՀոխիկյանՓորձում են ստանալ «փակ դռների» քարտեզը. «Փաստ»«Հրապարակ».Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակինՓոր­ձան­քի ու անա­պա­հո­վու­թյան իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»Շուշիում այսօր կազմակերպված հրավառությունը, մուղամն ու ադրբեջանական քարոզչությունը կարելի է որակել որպես սադրանք, որը պետք է համարժեք քաղաքական գնահատականի արժանացնել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. ՄԻՊԱստղագուշակ․ մայիսի 135 խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ուրոլոգիԳեղարքունիքի մարզում 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներԱլիևը պատմել է, թե ինչպես են «գրավել» ՇուշինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստԱդրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք՝ ՀՀ իշխանության հասկանալի և կոշտ դիրքորոշման բացակայության հետևանք է․ Արա ԱբրահամյանԴիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է․ Իշխան ՍաղաթելյանՄտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետՉլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ ՄանուկյանՍրանք մինչև հունիսի 20-ը, ուզում են հասցնել բավարարել իրենց տերերին, շատ բան են տալու թուրքերին, գերիների վերադարձի պատրվակով. Գևորգ Գևորգյան«Սպուտնիկ V»-ն ցույց է տվել հարյուր տոկոսին մոտ արդյունավետությունՇոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային ՂարաբաղումՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների համար խնդիրներ են ստեղծում Ադրբեջան կոչվող արհեստածին պետության բանակը․ՀովհաննիսյանՉելսին նոր պայմանագիր կառաջարկի Տուխելին՝ 2+1 ձևաչափով և ավելի բարձր աշխատավարձովՇուշիում հնչած մուղամը պետք է դառնա Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավի երաժշտությունը. ՂազարյանՊետք է բացառել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում, այդ թվում՝ Սև լճում. ՄԻՊՎաղը 9 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը անդրադարձել է այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակինՀակառակորդը «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել. Գորիսի փոխքաղաքապետԱրցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք․ Գոհար ՄելոյանԱդրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը. Արտակ ԶաքարյանՅուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագիրը պետք է սկսի ամերիկյան արդարադատության հիմնարար ֆրազներից մեկով. ՔաղտեխնոլոգՆիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի համատեղ հայտարարությունը«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը«Գոնե հասկանո՞ւմ եք, որ թիվ 1 ապատեղեկատվություն տարածողը պետական մարմիններն են». Նարեկ ՍամսոնյանԱյվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասինԽոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ․ Սենոր ՀասրաթյանՍիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. դեպքերից 281-ը անչափահասների մոտ է գրանցվել
Ամենադիտված