Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությանը չհաջողվեց տապալել երկրի անվտանգության բանալիները հանձնող սուտասանին և հիմա ստիպված վայելում ենք նրա ցինիզմի թրքաբարո դրսևորումները. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրում մոլեգնում է Նիկոլիզմը կամ՝ տգիտության ցունամին: Գլխավոր ձախողակի ախորժակը չի հագեցել, արյան ծարավի մասին նրա ռեվերանսները օր օրի ավելի՛ են կատարելագործվում: Ընդդիմությանը չհաջողվե՛ց տապալել երկրի անվտանգության բանալիները հանձնող սուտասանին և հիմա ստիպված վայելում ենք նրա ցինիզմի թրքաբարո դրսևորումները: Կեղծ ինքնավստահության, ինքնախաբեության մի նոր բաժին է ներարկվել, և ափսոսանքո՛վ է խոսում՝ մարդկանց պատերի տակ չգնդակահարելու մասին, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Եվ այս կերպարը ներկայացնում է պետություն: Եվ այս կերպարին հոտնկայս ծափ են տալիս նրա ուսապարկերը: Պետության ղեկավարի ամենաամոթալի հատկությունը լկտիորեն ստելն է...ոչ թե խուսանավելը, ծրագրեր փոխելը, քաղաքական հակառակորդներին չեզոքացնելը...լկտի ստելը: Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոն բարձրացավ՝ ոչ թե խնդիրներին լուծում տալու, ոչ թե Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, այլ հերթական կրկեսային համարը ցույց տալու, թիմակիցներին դիվային ոգի հաղորդելու, համոզելու՝ որ ինքը պինդ է, թիմակիցները թող չվախենան, մարտնչող տգիտությամբ գնալու են առաջ ու հաղթելու են ընտրություններում: Անվտանգությո՞ւն, այդ ո՜վ է համարձակվում վիճարկել գերագույն գլխավոր գելխեղդի բոնապարտյան ռազմավարությունը ․․․ նման անհեթեթություն կարող է իրեն թույլ տալ միայն ռազմական գիտելիքներից բոբիկը, մայրենիից 2 ստացողն ու Նիկոլ Փաշինյանը»,– ասել է նա:

Հեղինակը հարց է բարձրացրել, թե արդյոք Գլխավոր շտաբում չկա որևէ սպա, որը Փաշինյանին կացատրի, որ անտեսանելի առաջին գիծ չի՛ լինում և որ թշնամին հնարավորություն ունի տիեզերքից դիտարկելու մեր ամբողջ սահմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատերազմում ահա ա՛յս տեսակին պարտվեց, տգիտությունը, միջակությունն ու դատարկ պոպուլիզմը դրոշ դարձրած խմբակի՛ն պարտվեց:

«Խորհրդարանի ամբիոնից կեղծ հայրենասիրություն խաղա՞լը որն է: Իբր իր գլխից ու խմբակցությունից թռած պատգամավորին ուզում է վատ դրության մեջ դնել ու նրան համեմատել ադրբեջանցիների հետ: Այդ ի՜նչ պատահեց, Փաշի՛նյան, որ ադրբեջանցիներին հանկարծ սկսեցիք որպես թշնամի ներկայացնել, էլի՞ գցել են ձեզ, էլի՞ են խաբել գերիների հարցում, էլի ե՞ն սահմանների, Սյունիքի, ճանապարհների խնդիր բարձրացրել...թե՞ նախընտրական մասկի շոու է, ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում և տպավորություն թողնելու լավագույն առիթն ու ամբիոնն եք գտել: Փաշի՛նյան, ձեզ միայն ԴՈՒԽՈՎ կեպկա՛ն է պակասում խորհրդարանում… պատկերն այդպես կամբողջանա: Սյունիքում մեր անվտանգությունը նորմա՞լ է, Տեղից մինչև Շուռնուխ, Խնածախի գլխին ճոճվող սուր չկա՞...Փաշի՛նյան, իսկ կարող է՞ այդ անտեսանելի խրամատների փոխարեն նկատի ունեք Սյունիքում հենց ադրբեջանցիների՛ տեսանելի խրամատներն ու տեխնիկան, ցելոֆանից վրանի տակ, խոնավ հողի վրա քնող ու մեր դիրքերը պահող տղաներին: Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Իբր մամուլի ներկայացուցիչ եք եղել, իբր խոսքի ու մտքի ազատություն գնահատող եք...գոնե գիտե՞ք, որ այս օրը՝ մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է և մասնագիտական օրով այսպիսի բան եք հայտարարում․,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը կարծիք է հայտնել, որ մեր պետության մեջ, բացի Փաշինյանի սպասարկուների ու կամակատարների թիմից, կլինեն այնքան մարդիկ, որոնք պետությանը ծառայելու փոխարեն կհամաձայնեն հարճի կարգավիճակում ապրել՝ հանուն սուտ խոստումների ու պարգևավճարի: Բռնապետ լինլու համար միայն մանկության անկատար երազանքները բավարար չեն, անհրաժեշտ է ինտելեկտ, պետություն կառավարելու իմաստություն և թշնամուն հաղթածի ինքնավստահություն, որից Փաշինյանը զուրկ է:

«Մի՛ փորձեք ստեղծել պսևդոհալածյալի կերպար: Հայկական Թեմիսը մի օր ձեզ և ձեր նախատիպերին՝ հաստա՛տ տալու է արժանի գնահատական՝ մեր ժողովրդին հոգեգարության հասցնելու համար: Ավելի՛ն ասեմ...այդ ֆեմիդան նաև պիտի պատժի բոլոր նրանց, ովքեր աշխատատեղերի ստեղծման անվան տակ՝ վերահսկողությունից դուրս թողեցին բոլոր այն կազմակերպություններին ու տարրերին, որոնք 25 տարի մեր գրկում նստած՝ մեր մորու՛քն էին փիտրում և պետություն քանդում: Լսե՛ք, Ձեզ մոտ առավելագույնն ստացվի պոպուլիզմը, որն ընտրազանգվածի համար բարեկեցիկ ապագայի խոստումնալից պայման է: Մեր հասարակությունն ունի սոցիալական սուր խնդիրներ և դրանց լուծման ճանապարհը ցույց տվող մեխանիզմը կոչվում է պոպուլիզմ: Բայց դու՛ք, Փաշի՛նյան, դա է՛լ չեք կարող ապահովել, որովհետև պոպուլիստներն, օրինակ, անցած դարասկզբին Ամերիկայում կարողացան երկաթուղու հարց լուծել և պետականացնել ոլորտը...ձե՛րն ավելի շատ դեմագոգիան է, հռետորաբանության ոճ, այսինքն՝ բովանդակազուրկ, բայց զրնգուն ձայնով ասված խոսք»,– նշել է նա:

Հեղինակի խոսքով՝ այդ հռետորաբանությունն ավելի ավերիչ ազդեցություն է գործում մեր քաղաքական մշակույթի, կուսակցությունների, քաղաքական համակարգի, պետության գործունեության վրա, քան հերթական կամ արտահերթ ընտրության ժամանակ էժանագին դիվիդենտներ հավաքելը:

«Դուք ավելի շուտ՝ դիխոտոմ եք, այսինքն՝ ձեր հռետորաբանության մեջ գերակշռում է կամ-կամ սկզբունքը: Հիշեցնե՞մ 2018-ին ինչեր էիք ասում...կամ ե՛ս կլինեմ վարչապետ, կամ էլ Հայաստանը չի՛ ունենա վարչապետ: Իշխանությունն ուզուրպացնելու կլասիկ սխեմա: Դիխոտոմները տգետների տոտե՛մն են, նրա կուռքը: Միայն տգե՛տը կցանկանա, որ իր ղեկավարը 21-րդ դարում լինի Ռոբին Հուդ՝ հարուստից վերցնի ու տա աղքատին, միայն տգետն ու թշվա՛ռն ունի ռևանշի ծարավ, միայն խղճու՛կը կցանկանա իր հայրենակցի կամ համաքաղաքացու հրապարակային նվաստացում: Ի տարբերություն տգետի՝ բանական քաղաքացին այդ ամբողջը կուզի տեսնել անաչառ արդարադատություն, զարգացման համակարգային մոտեցում ունեցող երկրում: Երկրի ապագայով մտահոգ իշխանությո՞ւն եք ձեզ համարում...միայն եփած հավի ծիծա՛ղը կգա...էժանագին ու շրիշակից ցածր շոուներ մի՛ արեք, ամոթ է...իբր երկիր եք ներկայացնում աշխարհին...երկրին ներդրումնե՛ր են պետք, որ տնտեսությու՛ն զարգանա...դրա համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն, կայուն ու երկարատև քաղաքական, հարկային ու տնտեսական կուրս, որի ժամանակ անձեռնմխելի կմնա մարդկանց սեփականությունը և ներդրողին չե՛նք խրտնեցնի, չե՛նք քշի երկրից: Ներդրողը, որ տեսնի ի՜նչ ճնշումների եք ենթարկում դատական համակարգը, չի՛ մոտենա մեզ...չգիտե՞ք այդքանը, թե՞ ձեզ համար կարևորը՝ աղքատ-հպարտ ժողովրդի համբավն է: Մի՛ ստեք, մի՛ փորձեք արդարանալ ու ասել՝ պատերազմը նախկինները գցեցին գրպանս:

Այսքան խայտաբղետ ստերով ելույթներ ունենալու փոխարեն՝ քաղաքական առնականություն ունեցեք և ձեր պաշտոնավարման 3 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հրապարակայնորեն ձեր քարդեշ Ալիևին ասեք, որ Սյունիքը ՀՀ անբաժանելի մասն է, որ դրա նկատմամբ հավակնությունը սուվերեն պետության սուբյեկտայնության հանդեպ ոտնձգություն է, դիմե՛ք ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ցույց տվեք, որ էժանագին ու դեմագոգ հայտարարությունների կողքին մի պտղունց մտածում եք նաև երկրի անվտանգության մասին: Ադրբեջանը, այո՛, տեղեկատվական տեռոր է անում, դուք է՛լ եք տեռոր անում, բայց ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ ներսում...Թուրքին աննպատակ շողոքորթելու, ոտքերի տակ թավալ գալու փոխարեն, համարձակություն ունեցե՛ք սաստելու և Սյունիքի անվտանգությունն ամեն արժող-չարժողի բերանի ծամոն չդարձնելու՛»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ թուրքն ու ադրբեջանցին առաջնորդվում են ավանդական սխեմայով՝ պայքար տանելով միանգամից մի քանի ճակատում: Նրանք միաժամանակ գործածում են կոշտ և փափուկ ուժերը: Նրանք կարող են սահմանին լարվածություն առաջացնել, բայցև զինվորներին ասել՝ բարեկամական պահվածք ցուցաբերեք գյուղացիների նկատմամբ, վառելափայտ, բենզին ու չգիտեմ ինչ...տվեք, զիջեք, սիրաշահեք...զուգահեռ՝ Բաքվից կարող են տեղեկատվական տեռորի ենթարկել, իրենց ավագ եղբոր՝ Անկարային էլ խնդրել՝ հարցերը կարգավորել Ռուսաստանի հետ…դժվարությունների շղթայի տարբեր օղակներ, որոնցից յուրաքանչյուրը լուրջ խնդիր է առաջացնում: Պետությունից ու անվտանգությունից գլուխ չհանող այս իշխանությունն էլ մտածում է քաղաքականություն խաղալ այս արանքում, անվտանգությունը վստահել ռուսներին, տնտեսությունն էլ թուրքերին: Ռուսաստանը, որքան էլ պարտավորված լինի Հայաստանին օգնել, չի՛ կարող միաժամանակ չեզոքացնել թուրքերի ու ադրբեջանցիների առաջացրած խնդիրների շղթան:

«Իսկ եթե այդ շղթայի օղակներից մե՛կն անգամ աշխատեց, մեր անվտանգությունը կլինի լրջագույն սպառնալիքի տակ: Ավելի՛ն: 92-ին հիշում ե՞ք, երբ Էլչիբեյը հոխորտում էր ոտքերը Սևանում լվանալու մասին: Շատերը գուցե չգիտեն, բայց Սևանի արևելյան ափը վերցնելու Բաքվի ծրագրերը 3 տասնամյակի պատմություն ունեն...Էլչիբեյն այդ հայտարարությունն արեց, երբ Լաչինն արդեն իր տիրապետությունից դուրս էր եկել և նա ցանկանում էր բարտերային սկզբունքով՝ Հայաստանին վախեցնելով, ճնշման ու տեռորի տակ պահելով՝ պոկել այն, ինչ արդեն իրենը չէր: Եվ միայն մեր տղաների հերոսական նվիրման շնորհի՛վ էր, որ կանխվեց այդ ճիվաղային ծրագիրը: Թուրքը նույն թուրքն է, չի հրաժարվում իր ծրագրերից: Պետք է զգոնությունը չկորցնել, նույն դամոկլյան սուրն այս անգամ ճոճվում է Սյունիքի՛ գլխին: Դեռ չեմ խոսում Ստեփանակերտը՝ հունիսին՝ Բաքվի հսկողության տակ անցնելու զառանցանքի մասին: Որքան էլ այն լինի հերյուրանք կամ Հայաստանում դա հերքեն երկրորդական պաշտոնյայի մակարդակով, այդուհանդերձ՝ պետք է կասեցնել պետական տեռորի այդ արշավը, աշխարհով մեկ շուխուռ անել...ու՞ր են մեր դեսպանատներն արտասահմանում, ու՞ր է անատամ դարձած Արտաքին գործերի նախարարությունը: Սուտը կասեն՝ մեկ, երկու, երեք անգամ, մարդիկ կհավատան որ դա սուտ է, կթուլացնեն զգոնությունը, իսկ ահա չորրորդ անգամ՝ կտեսնեն այն իրականություն, դարձյա՛լ չեն հավատա: Հայաստանի ու Արցախի անվտանգության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մասին պետք է խոսել, աղաղակել, դիմել աշխարհին, միջազգային ատյաններին: Ռազմագերիների ու խաղաղ բնակչության հանդեպ ցեղասպանական արարք թույլ տված Ադրբեջանին պետք չէ՛ վստահել. նա վստահելի գործընկեր չէ՛, նրա վարքը ոչնչով չի տարբերվում համաշխարհային տեռորիստական կազմակերպությունների ձեռագրից, ավելին՝ Ադրբեջանը պետական տեռորիզմի դասական մոդել է»,– ասել է Աբրահամ Գասպարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Նավթի գներն աճել ենՍահմանները շարունակ չեն կահավորվում․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ «Ժողովուրդ»«Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել». «Փաստ»«Հրապարակ»․ Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում«Ուղտի ականջում քնած». «Փաստ»Թերևս թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան․ Իշխան Սաղաթելյան«Հրապարակ»․ Ո՞վ է փոխարինել գեներալ ՄուրադովինԻնչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու.Նաիրի ՀոխիկյանՓորձում են ստանալ «փակ դռների» քարտեզը. «Փաստ»«Հրապարակ».Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակինՓոր­ձան­քի ու անա­պա­հո­վու­թյան իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»Շուշիում այսօր կազմակերպված հրավառությունը, մուղամն ու ադրբեջանական քարոզչությունը կարելի է որակել որպես սադրանք, որը պետք է համարժեք քաղաքական գնահատականի արժանացնել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. ՄԻՊԱստղագուշակ․ մայիսի 135 խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ուրոլոգիԳեղարքունիքի մարզում 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներԱլիևը պատմել է, թե ինչպես են «գրավել» ՇուշինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստԱդրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք՝ ՀՀ իշխանության հասկանալի և կոշտ դիրքորոշման բացակայության հետևանք է․ Արա ԱբրահամյանԴիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է․ Իշխան ՍաղաթելյանՄտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետՉլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ ՄանուկյանՍրանք մինչև հունիսի 20-ը, ուզում են հասցնել բավարարել իրենց տերերին, շատ բան են տալու թուրքերին, գերիների վերադարձի պատրվակով. Գևորգ Գևորգյան«Սպուտնիկ V»-ն ցույց է տվել հարյուր տոկոսին մոտ արդյունավետությունՇոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային ՂարաբաղումՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների համար խնդիրներ են ստեղծում Ադրբեջան կոչվող արհեստածին պետության բանակը․ՀովհաննիսյանՉելսին նոր պայմանագիր կառաջարկի Տուխելին՝ 2+1 ձևաչափով և ավելի բարձր աշխատավարձովՇուշիում հնչած մուղամը պետք է դառնա Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավի երաժշտությունը. ՂազարյանՊետք է բացառել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում, այդ թվում՝ Սև լճում. ՄԻՊՎաղը 9 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը անդրադարձել է այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակինՀակառակորդը «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել. Գորիսի փոխքաղաքապետԱրցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք․ Գոհար ՄելոյանԱդրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը. Արտակ ԶաքարյանՅուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագիրը պետք է սկսի ամերիկյան արդարադատության հիմնարար ֆրազներից մեկով. ՔաղտեխնոլոգՆիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի համատեղ հայտարարությունը«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը«Գոնե հասկանո՞ւմ եք, որ թիվ 1 ապատեղեկատվություն տարածողը պետական մարմիններն են». Նարեկ ՍամսոնյանԱյվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասինԽոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ․ Սենոր ՀասրաթյանՍիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. դեպքերից 281-ը անչափահասների մոտ է գրանցվելՍյունիքում ամեն ինչ նորմալ է․ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են․ փոխմարզպետՔանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել Հայաստանը չպետք է որևէ զիջումների գնաՀերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում այս անհայրենիք սրիկաները շարունակում են վաճառել Հայաստանի և Արցախի շահերըԻրավիճակի կարգավորման լուծումներն այլ տեղում է. Տիգրան ԱբրահամյանԱրմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Ադրբեջանական զինուժն իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ է գալիս, դիրքավորվում է ավելի մեզ մոտ հատվածներում». Թագուհի Թովմասյան
Ամենադիտված