Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանության վերարտադրությունը ճակատագրական կլինի. հայ ազգը ևս մեկ փուլ կհայտնվի ստախոսների ու աճպարարների կառավարման տիրույթում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ես չգիտեմ, թե այս փուլում հնարավո՞ր է արդյոք այլ տարբերակով, առանց ընտրությունների այս իշխանություններին հեռացնել ՀՀ կառավարման ղեկից, բայց, ամեն դեպքում, այդ իմաստով պետք է հետամուտ լինել արտահերթ ընտրությունների օրակարգին: Այս կարծիքին է կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը:

«Պետք է պատրաստվել արտահերթ ընտրությունների: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է երկրին ճիշտ կառավարման տարբերակով հանել այս անդունդից: Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը: Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին: Այդ պարագայում, կարծում եմ, հաջողությունը տեսանելի կլինի: Եթե ընտրության արդյունքում ընտրվում է վերոնշյալ հատկանիշները չունեցող թիմը, պարզ է, որ ճգնաժամը չի լուծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Բ. Մկրտչյանը:

Այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում էլ, ըստ մեր զրուցակցի, որևէ լավ բանի չենք կարող սպասել. «Նման ոչ ցանկալի զարգացումը շատ ճակատագրական կլինի հայ ժողովրդի համար. ևս մեկ փուլ հայ ազգը կհայտնվի ոչ պրոֆեսիոնալների, ստախոսների, աճպարարների կառավարման տիրույթում: Մինչև հունիսի 20-ը լրջանալու, խորհելու, հասկանալու, վերլուծելու, ծրագրեր լսելու և ճիշտ ընտրություն կատարելու ժամանակ ունենք, այլապես ամբողջ հայ ազգը ողբերգական վիճակում է հայտնվելու: Ընտրողը պետք է լավ գիտակցի, որ սխալվելու իրավունք չունի: Նա 2018 թ.-ին սխալվել է՝ իշխանությունը վստահելով կառավարումից ոչինչ չհասկացող, ոչ բանիմաց, անգետ, անփորձ թիմի և հիմա պետք է հասկանա, թե ում պետք է ընտրի: Պետք է ճիշտ ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով 2018 թ.-ի սխալ ընտրությունը, ինչը նաև բարոյական ու ազնիվ կլինի»:

Բաբկեն Մկրտչյանի խոսքով, ընդդիմադիրները մեկ խնդիր էլ պետք է լուծեն. «Շատ կարևոր է ամեն ինչ անել, որ շատ մարդ գնա ընտրության: Ընտրության մասնակիցների տոկոսը պետք է բարձր լինի, մինչդեռ 2018 թ.-ին այն ցածր էր: Մյուս կողմից՝ նկատելի է, որ հասարակությունն այդքան էլ ոգևորված չէ ընտրություններին մասնակցելու տեսանկյունից: Այն մարդիկ, որոնք համարում են, որ 2018 թ.-ին սխալվել են, իրենցից շատերի մոտ նորից սխալվելու վախ կա: Լուրջ հոգեբանական պատնեշ կա ընտրողների մոտ: Ընդդիմության խնդիրն է քարոզարշավի, ծրագրերի, նաև ամուր մտքերի միջոցով մարդկանց հիասթափությունը վերածել շահագրգռվածության: Մեզ մոտ առկա խնդիրներն այնքան տեսանելի են: Մենք պետական կառավարման, անվտանգային, ինչպես նաև հասարակության երկփեղկվածության խնդիրներ ունենք: Պետք է միավորվել, հասարակության մեջ թշնամիներ, սևեր, սպիտակներ չպետք է լինեն: Այս ուղղությամբ պետք է աշխատել, այլ տարբերակ չունենք, այլապես կործանվելու ենք»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, որն, անկախ ամեն ինչից, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, և որի վարքագիծն ամենևին չի նպաստում վերոնշյալին, Բաբկեն Մկրտչյանը նկատում է. «Կարծում եմ՝ այդ մարդիկ ընդհանրապես բարոյականության առումով խնդիր ունեն:Այդ մարդիկ լուրջ խնդիր ունեն բարոյական արժեքների հետ և դրա համար էլ քաղաքական հայտ են ներկայացրել: Հասարակությունը պետք է կարողանա ավելի բարոյական գտնվել ու մերժել այդ հայտը: Իշխանության ընտրած ճանապարհը աճպարարության տիրույթում է: Քանի կան ինչ-որ մարդիկ, որոնք սատարում են իրենց, այդ ուժը փորձում է մնալ աճպարարության գծի մեջ, որտեղ պատասխանատվության որևէ նշույլ չկա ու չի կարող լինել: Հիմա ասֆալտ և նման քայլեր են անում, բայց դա կապ չունի ո՛չ կառավարման, ո՛չ էլ պատասխանատվության հետ»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակցի խոսքով, պոպուլիզմն այլևս նույն էֆեկտը չի ունենա, ինչն ուներ նախկինում. «Այսինքն, ինչ էլ անեն, իրենց չի հաջողվի կեղծ խոստումները, իրենց հայտարարած «ճանապարհային քարտեզը» որպես լուրջ իրողություն ներկայացնել: Կարծում եմ՝ ընտրական փուլում իրենց կհաջողվի ի ցույց դնել ինչ-որ բաներ: Օրինակ՝ ասֆալտ, պարարտանյութ՝ գյուղացիներին: Ընտրակաշառքին մոտ երևույթներ կլինեն, ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»:

Բաբկեն Մկրտչյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում իշխանությունը կարող է նաև որոշ քրեական գործեր առաջ բերել, բայց դրանք կունենան նույն ճակատագիրը, ինչն ունեցան երեք տարվա ընթացքում նման բոլոր գործընթացները: Ըստ նրա՝ հստակ փաստարկներով այդ ամենը կկոտրվի, բայց ի տարբերություն իշխանության, ընդդիմությունն այլ սկզբունքներով պետք է առաջնորդվի: «Ընդդիմությունն իր քարոզարշավը պետք է կառուցի ապագային միտված կառուցողական շեշտադրումների վրա: Մասնավորապես՝ ապագայում՝ հունիսի 21-ից հետո, իրենք ի՞նչ գործողություններ, ի՞նչ ծրագրեր են իրականացնելու: 30 տարվա ընթացքում քար առ քար դրվածն ի չիք դարձնելու համար պատասխանատվության կանչելու հարցը ևս պետք է բարձրացնեն: Հասարակությունը պետք է աջակցի նոր իշխանությանը, եթե ոչ, ապա մենք չենք հաջողելու»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ հասարակությունն իր հերթին պետք է գիտակցի իր ունեցած պատասխանատվության չափը:

Ամփոփելով ու անդրադառնալով իշխանության կառավարման այս փուլին՝ նա նշեց. «Իշխանությունը կորել է միֆերի մեջ: Իրենք այլ կերպ էին պատկերացնում պետական կառավարման համակարգը, հասարակության հետ շփումը, որը, սակայն, այդպես էլ չստացվեց: Իրենք շատ ավելի պարզ էին պատկերացնում ամեն ինչ, բայց երբ եկան իշխանության, երբ այդ լծակներն արդեն իրենց ձեռքին էին, և իրենք պետք է լուծումներ տային, հասկացան, որ խնդիրները բարդ են: Եկավ ժամանակ, երբ նույն իշխանության ղեկավարն իր ելույթներում սկսում էր հասարակությանը մեղադրել ծույլ լինելու մեջ: Իրականում, եթե, օրինակ՝ Սահակաշվիլին, ամեն դեպքում, հիշվում է բազմաթիվ ռեֆորմներով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հետագայում որևէ դրական փոփոխությամբ չեն հիշվելու, նրանք միայն բացասական առումով են հիշվելու: Իրենք միայն շատացրին 30 տարվա ընթացքում քայլ առ քայլ ու դժվարություններով կառուցված կառավարման համակարգի թերությունները: Ոչ մի առաջխաղացում չեղավ: Սա նորմալ էր ու բնական, որովհետև չգիտեին՝ ինչ և ինչպես պետք է անել: Հույսը դրել էին ավելի ազնիվ լինելու վրա, բայց պարզվեց՝ անգամ ազնիվ էլ չէին, թեպետ ազնիվ լինելը ճիշտ կառավարելու համար դեռ բավարար պայման չէ: Շատ ապացույցներ կան այն մասին, որ իրենք ազնիվ չէին կառավարման հարցերում և առաջնորդվում էին զուտ նեղ թիմային, կլանային շահերով: Ի վերջո, ձախողումների շարքը տնտեսական կոլապսի, արտաքին աշխարհում մեր երկրի հեղինակության անկման, հասարակության ապատիայի, սևսպիտակի բաժանման, կոնֆլիկտային խմորումների հանգեցրեց»:

Նա նշեց, որ մեր այս ձախողված վիճակը միայն թշնամիներին է ձեռնտու. «Ամեն ինչ արվեց, որ մեր թշնամիներն ավելի լավ զգան իրենց: Իսկ պատերազմը, որն, ըստ իս, նպատակային էր հրահրված, տեղի ունեցավ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից բխող հարցերի կարգավորման խնդրի համատեքստում: Ընդհանրապես, «հեղափոխություն» կոչվածն այդ շրջանակում է: Իրականում բավականին վտանգավոր խնդիր էր դրված այդ հեղափոխական թիմի ու այդ հեղափոխության առաջնորդի առջև: Ի դեպ՝ այս երեք տարվա ընթացքում իրենք չհրաժարվեցին այդ խնդրից ու հիմա էլ չեն հրաժարվում դրանից: Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության փոփոխության խնդիր էր դրված»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Լույս չի լինելու Ջուր չի լինելուՆավթի գներն աճել ենՍահմանները շարունակ չեն կահավորվում․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ «Ժողովուրդ»«Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել». «Փաստ»«Հրապարակ»․ Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում«Ուղտի ականջում քնած». «Փաստ»Թերևս թշնամական ուժերը ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան․ Իշխան Սաղաթելյան«Հրապարակ»․ Ո՞վ է փոխարինել գեներալ ՄուրադովինԻնչո՞ւ չեք ուղարկում ձեր ֆեյքերին ու չկայացած դերասաններին՝ վայրահաչելու.Նաիրի ՀոխիկյանՓորձում են ստանալ «փակ դռների» քարտեզը. «Փաստ»«Հրապարակ».Քոչարյանն առանձնակի բծախնդրությամբ է վերաբերվում իր դաշինքի ցուցակինՓոր­ձան­քի ու անա­պա­հո­վու­թյան իշ­խա­նու­թյու­նը. «Փաստ»Շուշիում այսօր կազմակերպված հրավառությունը, մուղամն ու ադրբեջանական քարոզչությունը կարելի է որակել որպես սադրանք, որը պետք է համարժեք քաղաքական գնահատականի արժանացնել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին. ՄԻՊԱստղագուշակ․ մայիսի 135 խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ուրոլոգիԳեղարքունիքի մարզում 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներԱլիևը պատմել է, թե ինչպես են «գրավել» ՇուշինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստԱդրբեջանական զորքերի հանդուգն ներթափանցումը Հայաստանի տարածք՝ ՀՀ իշխանության հասկանալի և կոշտ դիրքորոշման բացակայության հետևանք է․ Արա ԱբրահամյանԴիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է․ Իշխան ՍաղաթելյանՄտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետՉլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ ՄանուկյանՍրանք մինչև հունիսի 20-ը, ուզում են հասցնել բավարարել իրենց տերերին, շատ բան են տալու թուրքերին, գերիների վերադարձի պատրվակով. Գևորգ Գևորգյան«Սպուտնիկ V»-ն ցույց է տվել հարյուր տոկոսին մոտ արդյունավետությունՇոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրադրությունը Լեռնային ՂարաբաղումՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների համար խնդիրներ են ստեղծում Ադրբեջան կոչվող արհեստածին պետության բանակը․ՀովհաննիսյանՉելսին նոր պայմանագիր կառաջարկի Տուխելին՝ 2+1 ձևաչափով և ավելի բարձր աշխատավարձովՇուշիում հնչած մուղամը պետք է դառնա Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավի երաժշտությունը. ՂազարյանՊետք է բացառել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում, այդ թվում՝ Սև լճում. ՄԻՊՎաղը 9 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը անդրադարձել է այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակինՀակառակորդը «Սեւ լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել. Գորիսի փոխքաղաքապետԱրցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք․ Գոհար ՄելոյանԱդրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը. Արտակ ԶաքարյանՅուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագիրը պետք է սկսի ամերիկյան արդարադատության հիմնարար ֆրազներից մեկով. ՔաղտեխնոլոգՆիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի համատեղ հայտարարությունը«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը«Գոնե հասկանո՞ւմ եք, որ թիվ 1 ապատեղեկատվություն տարածողը պետական մարմիններն են». Նարեկ ՍամսոնյանԱյվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասինԽոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ․ Սենոր ՀասրաթյանՍիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. դեպքերից 281-ը անչափահասների մոտ է գրանցվելՍյունիքում ամեն ինչ նորմալ է․ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են․ փոխմարզպետՔանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել Հայաստանը չպետք է որևէ զիջումների գնաՀերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում այս անհայրենիք սրիկաները շարունակում են վաճառել Հայաստանի և Արցախի շահերըԻրավիճակի կարգավորման լուծումներն այլ տեղում է. Տիգրան ԱբրահամյանԱրմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին Սիսիանում ջրից թունավորում ստանալու պատճառով զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց. ԱՆ
Ամենադիտված