Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջունգլիների կանոններով քաստինգ է հայտարարվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովում հերթական մարաթոնն էր։ Վազքուղում Իմ քայլը խմբակցության պատգամավորներն էին։ Նրանք մրցում էին, թե ով ավելի սուր ելույթ կունենա նախկինների մասին, ով ավելի ուժեղ կպաշտպանի Նիկոլի ձախողումները, ով ավելի եռանդուն կհարձակվի Լուսավոր Հայաստանի պատգամավորների վրա, առավելապես Էդմոն Մարուքյանի։

Ի դեպ, Մարուքյանի այսօրվա ելույթն այն մասին էր, ինչը մտքում կամ բարձրաձայն մտածում են ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության, իշխանության և անձամբ Փաշինյանի մասին։ Ինչպես ասում են՝ ուղղակի պետք է նայել ԼՀԿ ղեկավարի ելույթը։

Ինչևէ, առաջ անցնենք։ Ստրկատեր Փաշինյանը քաստինգ է հայտարարել նախընտրական ցուցակում առավել բարձր տեղերի համար։ Պարզապես պատգամավորներից պահանջվում է ուժգին ծափահարել ամեն հնարավոր անհեթեթության, ուժգին պաթոսով բոլոր ձախողումների մեջ մեղադրել նախկիններին ու չմոռանալ ձեռքի հետ էլ հարձակվել խորհրդարանական ընդդիմության վրա։

Տեսարանն իսկապես զավեշտալի էր՝ Լենա Նազարյան, Վաղարշակ Հակոբյան, Արփի Դավոյան, Նազելի Բաղդասարյան, մաեստրո Հովիկ Աղազարյան և այսօրվա գլխավոր հերոսը՝ Սուրեն Պապիկյան։

Ի դեպ, մի առանձնահատուկ նողկանք էր լսելը Հակոբյան Վաղարշակին։ Ինքնահավան, ուղեղ սղոցող ձայնի ելևեջներով, հիստերիկ ժեստիկուլացիայով սույն պարոնն այսօր հակաքաղաքական և հակաքաղաքագիտական մաստեր կլաս ցույց տվեց։ Սա այն պատգամավորն է, որը իր քվեաթերթիկը նկարում էր շեֆին իր հավատարմությունը ցույց տալու համար, բայց այսօր այնպիսի քաղաքական վեհ արժեքներից էր խոսում, որ ջեռոցում տապակա լինող հավի ծիծաղը կգար։ Նշենք նաև, որ սույն պարոնը, ըստ չար լեզուների, հասցրել է նախկինում լինել մի քանի կուսակցությունների համախոհ՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի։

Ինչևէ, քաղաքական հաճախորդաց սեզոնի մեկնարկը տրվել է Նիկոլի կողմից և այս մարդիկ, տրորելով բոլոր գրված և չգրված կանոնները հարձակվել են հանրության և քաղաքական ուժերի վրա։ Նրանք հասկանում են, որ, ինչպես Մարուքյանն այսօր նշեց, ունենալու են փոքրաթիվ, քիփլիկ մի խմբակցություն 10-15 հոգուց բաղկացած, բայց ախորժակ ունեցողները 100-ից ավել են։ Հետևաբար, ջունգլիների կանոններով փորձում են հաճո դառնալ շեֆին՝ ցուցակի բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար։ Սակայն այս մարդիկ չեն նկատում, որ Նիկոլն իրենց գեղեցիկ փաթեթավորմամբ արդեն տուն է ճամփել կամ միգուցե այլ տեղ։

Կարեն Դանիելյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. ՄամիջանյանԱնզորության ու նվաստացման զգացողությունը սրսկվում է մեր հասարակության մեջ քարոզչամեքենայով. Դավիթ ՀարությունյանԱշխարհը պետք է 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնի. Լուիս Մորենո ՕկամպոՎթար Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. կա տուժած Պետք է ապահովվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները տարածաշրջանում Պուտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Երեկվա ընթացքում հաջողվել է կապ հաստատել անհայտ կորած համարվող 7-8 տասնյակ արցախցիների հետ. ԱբրահամյանԿարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ) Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները Թևավոր հրթիռներ են խոցվել Ղրիմի վրաՊյատիգորսկի թանգարանում հայկական այբուբենի նկարչության և «Քոչարի» պարի վարպետության դաս է անցկացվել «Մենք Արցախի հետ ենք». հայ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին Ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվում է աշխատանքային խումբը. շտաբ Խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մարտարվեստ քենդո Կրեմլը մեկնաբանել է բենզինի արտահանման սահմանափակումը Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց «Ադրբեջանը շարունակում է խաբել». Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել «Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից» Իրանը՝ Սյունիքի մասինՈւսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ է Սուրեն Պապիկյանը և Տոյվո Կլաարը քննարկել են անվտանգային հարցեր Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Խաղաղապահները շարունակում են մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել ԼՂ տուժած բնակիչներին Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ գրասենյակի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Անձնագրերում կլոր կնիք այլևս չի լինի Ո՞ր բուհերն ու ուսումնական հաստատություններն են միացել դասադուլին «Ղարաբաղը չի ներում դավաճանություն. Փաշինյանի փոխարեն «Պուտին»-ը կգա Հայաստան» Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. ԲորելՈստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Բուժաշխատողները ԿԽՄԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա կանեն Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակՈ՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի կունենա Արցախից շտապ պահանջում են ՄԱԿ առաքելություն ուղարկել ԱրցախՀայտնի են քաղաքապետի ընտրությունների վերահաշվարկի արդյունքները
Ամենադիտված