ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան զրույցում այնքան քֆուր է հնչել Նիկոլի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւր մնաց այդ ամեն ինչը, ինչո՞ւ չհրապարակվեց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի միջև հեռախոսազրույցին, որը պետք է հրապարակվեր:

«Ես կարող եմ այսպիսի վարկած առաջ քաշել՝ կարո՞ղ ա, այդ զրույցի ժամանակ այնքան քֆուր է հնչել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել: Ես այդպիսի բաներ եմ լսել»,-ասաց նա:

Աշոտյանի համար անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում այդ հեռախոսազրույցը, եթե ասել էին, որ կանեն. «Եթե քֆուրներից եք բան լինում, ոչինչ, հրապարակեք, մեկ է՝ ամբողջ ազգն ամեն օր այդ քֆուրները տալիս են քեզ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular