ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 ախտանիշ, որոնք կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

9 ախտանիշ կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին, հաղորդում է Express-ը՝ վկայակոչելով Մեծ Քաղցկեղի հետազոտման բրիտանական կազմակերպության տվյալները:

Թոքերի քաղցկեղի ամենատարածված ախտանիշը անդադար հազն է: Հաճախ այս ախտանիշն ուղեկցվում է հեմոֆտիզով եւ կրծքավանդակի ցավով:

Հեւոցը եւ կրծքավանդակի ցավը եւս կարող են վկայել թոքերում գոյացությունների մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ախորժակի կորստին, քաշի կտրուկ կորստին եւ հոգնածության անընդհատ զգացողությանը: Պետք է զգոն լինել նաեւ կրծքավանդակի կրկնվող վարակների դեպքում:

Այդպես, թոքերի քաղցկեղի 9 հիմնական ախտանիշ կա.

1. Տեւական հազ, հատկապես, եթե այն համեմատաբար վերջերս է սկսվել

2. Հազ՝ ցավոտ, ոչ սովորական ձեւով հնչող

3. Հեւոց

4. Արյունոտ հազ

5.Կրծքավանդակի կամ ուսի ցավ

6. Կրծքավանդակի կրկնվող ինֆեկցիաներ

7. Ախորժակի կորուստ,

8. Հոգնածություն

9. Քաշի կորուստ

Քաղցկեղի հետազոտման կազմակերպությունը նշում է, որ նշված ախտանիշների դեպքում պետք է անհապաղ բժշկի դեիմել եւ հետազոտվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular