ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասկերանի տներից մեկի ննջասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել բռնության հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն։

«2021թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս. Ծատրյանը նույն համայնքում գտնվող Ռուբերտ Շահգելդյանի առանձնատան ննջասենյակում հայտնաբերել է վերջինիս դին՝ բռնության հետքերով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործով ենթադրյալ հանցանք կատարած անձը ձերբակալված է։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննություննը շարունակվում է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular