ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գայլերի և գայլախեղդների քաղաքական պայքար է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել տելեգրամյան Radar ARM ալիքին։ Պատգամավորը, խոսելով  2017 թվականի ընտրությունների արդյունքերից, ասել է, որ քննարկվել է, որպեսզի վիճարկեն այդ ընտրությունները, սակայն փաստերի քիչ լինելու պատճառով չեն վիճարկել․

«Ընտրություններից հետո քննարկել ենք, որ վիճարկենք արդյունքները, սակայն, քանի որ ոչ մի փաստ, բացի ընտրակաշառքների բաժանման զանգվածային դեպքերի մասին խոսակցությունները չկար, այսինքն ոչ մի վկայություն չկար, որ ինչ-որ  մեկը կգա և կասի, որ ինքը ընտրակաշառք է վերցրել, սակայն բոլորս էլ և՛ գիտեինք, և՛ տեսել էինք, լսել էինք, մարդիկ պատմում էին, բայց որևէ մեկը վկայություն չէր տալիս և հետևաբար անիմաստ էր որևէ ձևով վիճարկել ընտրությունների արդյունքները։ Եթե դուք կարդաք 2017 թվականի ընտրությունների «Ելք » դաշինքի  հայտարարությունը, ապա կտեսնեք, որ մենք հայտարարել ենք, որ զանգվածային փող է բաժանվել, և մենք դա արձանագրել ենք և դատապարտել ենք, բայց նաև ասել ենք, որ մենք տեղամասերում վերահսկողությունը պահպանել ենք, և տեղամասում եղել է այն արդյունքը, որը արձանագրվել է, և դրանից հետո որևէ փաստ, որ կարողանայինք վիճարկել կամ հետընտրական պրոցեսներ տանել ուղղակի անհնարին էր և հետևաբար եթե հետ նայեք, կհիշեք, որ ոչ մի հետընտրական պրոցես չի եղել»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որևէ ապացույց չկար, որ ընտրակաշառք է բաժանվել Էդմոն Մարուքյանը ասաց, որ ոչ որևէ ապացույց չկար․

«Ոչ ոք հավաքած որևէ ապացույց չուներ, որովհետև մարդիկ, որ փող են վերցնում, ընտրակաշառք են վերցնում  10000 դրամ և գնում ընտրում էին ՀՀԿ-ին  այդ նույն մարդիկ վկայություն չէին տալիս  ասում էին, որ, հա, ընտրակաշառքով ընտրել ենք, բայց պատրաստ չենք գալ և այդ մասին հաղորդում տալ, որովհետև կաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, չնայած եթե անմիջապես դա  հայտնես դու կարող ես պատասխանատվությունից ազատվել, բայց պետք է ընտրակաշառքը բաժանողի անունն էլ տաս և պետք է այդ մարդուն բռնել, իսկ մեր կենցաղում ինչպե՞ս է, մեկի հարևանը ընտրակաշառք է բաժանում իրենց շքամուտքում, մյուսի ընկերը իրենց թաղամասում  և հետևաբար ոչ մեկ ոչ մեկին  բռնել չէր տալու և ուղղակի բոլորս գիտեինք, որ այդ ձայները, որ հավաքվում են  մեծամասամբ հավաքվում է փողով, ընտրակաշառք բաժանելով, բայց  մի ամբողջ քարոզարշավ դրա մասին ենք խոսում ասում ենք, որ որևէ մեկդ մի վերցրեք, բայց ժողովուրդը վերցնում էր։ Եվ եթե չլիներ հեղափոխությունը, ապա այդ ընտրակաշառք բաժանելու պրոցեսը անընդհատ շարունակվելու էր։ Հեղափոխությունը ժամանակավորապես դադարեցրեց այդ պրոցեսը որովհետև 2018 թվականի ընտրությունները առանց ընտրակաշառքների էին, բայց ես հիմա կանխատեսում եմ, որ այս ընտրություններին  կրկին փող են բաժանելու։ 2018 թվականին այդ ընտրակաշառքների պրոցեսը ամբողջությամբ ջախջախված էր, իսկ հիմա ես չեմ կասկածում, որ կրկին բաժանելու են։ Եվ բաժանվելու են այն ուժերի կողմից, ովքեր միլիոնավոր դոլարներ ունեն կուտակած, դրա մեջ են նաև այսօրվա գործող իշխանությունները, քանի որ նրանք էլ ունեն մարդիկ, ովքեր կարող են բաժանել, բայց դա հիպոթետիկ հարց է, և երբ կլինեն նման հաղորդագրություններ և կիմանանք, որ գումար են բաժանում  վստահ եղեք, որ ոնց որ ՀՀԿ-ի ժամանակ ենք արձանագրել, նույնն էլ հիմա ենք անելու։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը հեղափոխությունից հետո, այս պատերազմի արհավիրքից հետո փողով ընտրություն չի կատարի, չնայած սոցիալական  ծանր վիճակին։ Ես հույս ունեմ, որ այդ փողով ձայն առնելու մշակույթը Հայաստանում վերջնականապես ջախջախված և դատապարտված է։  Բայց ամեն դեպքում պետք է ուշադիր լինենք»։  

Խոսելով իշխանության վարած քաղաքական պայքարից` Էդմոն Մարուքյանը ասել է, որ  այսօր  տեսնում է գայլերի և գայլախեղդների  քաղաքական պայքար։

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular