ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը իրադրությունը հանգստացնելու միակ տարբերակն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

senatinform.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շատ բնակիչներ երախտապարտ են Ռուսաստանին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը «դադարեցրել է պատերազմը և փրկել ժողովրդին կործանումից և իրենց պատմական տարածքների կորստից»: Այս մասին «Միասին-ՌԴ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: Նա նշել է, որ շփվել է շատ ղարաբաղցիների հետ: Սենատորը շեշտել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում հակամարտության սրման առաջին իսկ օրվանից կոչ է արել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ապա միջամտել է իրավիճակին ասելով, որ «մնում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք և սկսում ենք խաղաղության ուղիներ փնտրել»: Ռուսաստանը իրեն պահել է բացարձակապես ճիշտ, ինչպես բառիս բարի իմաստով իրական ավագ եղբայր։ Սենատորը մեկնաբանել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը Ռուսաստանից նոր զենքեր ձեռք բերելու ծրագրերի մասին, այդ թվում Սու-30 ՍՄ կործանիչներ: Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի խոսքով, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հերթական «վրեժխնդրությանը» նախապատրաստվելուն, դա վատ գաղափար է: Եթե ​​խնդիրը «բանակը ժամանակակից տեսակի սպառազինությամբ ապահովելն է, դա նորմալ է, բայց դա չի կարելի անել ի վնաս երկրի տնտեսության»:

Վլադիմիր Ջաբարովը հիշեցրել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի որոշ ներկայացուցիչների կողմից հնչում են մեղադրանքներ այն մասին, որ Ռուսաստանը չի կանգնել իրենց կողքին: Սենատորը շեշտել է, որ նման իրավիճակում անհնար է ինչ-որ մեկին նախապատվություն տալ, քանի որ երկու ժողովուրդներն էլ եղբայրական են Ռուսաստանի համար:

Միևնույն ժամանակ, Ջաբարովը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունից բացի այդ երկրներին օգնող չկա, և այդ հանրապետությունները չպետք է հույս դնեն Արևմուտքի աջակցության վրա:

«Անհրաժեշտ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մեծացած նոր սերունդը հասկանա, որ աշխարհում խաղաղ ապրելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին լինել Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը. դա պարտադիր է», - ասել է սենատորը,- և երկրորդ հերթին պետք է ընկերանալ հարևան երկրների հետ,  պետք է աստիճանաբար դուրս գալ հավերժական պատերազմի այդ վիճակից»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular