ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի Չինաստանից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Չինաստանի կառավարության հետ ունենք նախնական համաձայնություն կորոնավիրուսի դեմ դոնորական շրջանակներում մատակարարվելիք պատվաստանյութ ստանալու համար, որը մոտ ժամանակներս կտեղափոխվի Հայաստան»,– ասաց Ավանեսյանը։

Նշենք, որ առայժմ Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդամենը 15 հազար չափաբաժին է ստացվել `7500 մարդու համար, սակայն աստիճանաբար խմբաքանակները կավելանան: Ավարտվել են նաև ամերիկյան Novavax պատվաստանյութի մատակարարման պայմանավորվածությունները։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մինչև հուլիսի 11-ը կարանտին է հայտարարվել: Վերջին տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 203 327 դեպք, մահացել է 3753 մարդ։

Ավելի վաղ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն հայտարարել էր, որ Չինաստանում կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութերը ցածր արդյունավետություն ունեն: Կլինիկական փորձարկումների ընթացքում պարզվել է, որ չինական Sinovac Biotech Ltd դեղագործական ընկերության դեղի արդյունավետությունը միայն մի քանի դեպքում է գերազանցում 50% - ը: Չինական Sinopharm կորպորացիայի մյուս երկու պատվաստանյութերն արդյունավետ են 79,3 և 72,5 տոկոսով, իսկ CanSino - ն՝ 65 տոկոսով:

Համեմատության համար նշենք, որ ռուսական և արևմտյան արտադրության պատվաստանյութերի այս ցուցանիշը գերազանցում է 90% -ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular