ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո, կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստացած վերջանաժամկետը, այնքան կասկածները խորանում են, որ իշխանությունները երկրորդ անգամ կհրաժարվեն ընտրություններ անցկացնելու մտքից, կամ ինչ-որ ժամանակով նորից կհետաձգեն դրանք: Պատճառն այն է, որ խախտվել են Նիկոլի հաշվարկները: Մի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը և վստահությունը ընտրություններում հաղթելու, մյուս կողմից իր օր-օրի գահավիժող վարկանիշը, Փաշինյանին խորը մտածելու առիթ է տվել: Նա շատ լավ հասկանում է, տեսնում է, զգում է, որ իշխանությունների և անձամբ իր նկատմամբ առկա է հանրային մեծ դժգոհություն, ինչն էլ կարտացոլվի ընտրություններում իր պարտությամբ: Իսկ պարտությունը Նիկոլի համար ամենասարսափելի վերջաբանն է, քանի որ դա հղի է երկու սցենարով՝ կա՛մ նա պատասխանատվության է ենթարկվում երկիրն այս օրին հասցնելու համար, կա՛մ, իր համար լավագույն դեպքում, հեռանում է երկրից:

Փաստացի, երկրում տեղի չեն ունենում նախընտրական այնպիսի զարգացումներ, որոնք հիմք կհանդիսանան կարծելու, որ ընտրություններ այդուհանդերձ կլինեն: Եվ հիմնվել միայն Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման վրա, առնվազն անլուրջ է: Ինչևէ, նման սցենարով, և հասարակության մեջ կուտակված այսքան շատ բացասական լիցքերով ընտրությունների գնալը հղի է մի շարք վտանգներով: Անկախ այն հանգամանքից՝ կհաղթի Նիկոլը, թե կպարտվի, Հայաստանում միանշանակ տեղի են ունենալու հետընտրական ցնցումներ: Իշխանության հաղթանակի դեպքում, ինչն այսօր գրեթե զրոյական հավանականություն ունի, ընդդիմությունը բնականաբար սկսելու է բողոքի լայնածավալ ակցիաներ, քանի որ Նիկոլի հաղթանակը կարող է արձանագրվել միայն ընտրակեղծիքներով: Իսկ որ իշխանությունը դրան կգնա, միանշանակ է:

Հաջորդը՝ եթե հաղթում է ընդդիմությունը, ապա կասկած չկա, որ Նիկոլը փողոց է հանելու իր փոքրաթիվ կողմնակիցներին, որոնք, ինչպես բոլորս գիտենք, ծայրահեղականացված մարդիկ են, և ընդունակ են քաղաքացիական բախումներ հրահրելուն: Այս պարագայում Փաշինյանն, իր վարքագծին համահունչ, ամեն ինչ կանի ապակայունացնելու իրավիճակը և մարդկանց բախումների տանելու համար: Այդուհանդերձ, ընտրությունների ցանկացած ելքի պարագայում հետընտրական ցնցումների հավանականությունը շատ մեծ է: Սա հասկանում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Նաև այս հեռանկարն էր պատճառը, որ մինչ այս պահը, խոսվում է ժամանակավոր կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որի հիմնական նպատակը կլիներ մինչ ընտրական գործընթացները երկրում քաղաքական կայունության հաստատումը և հավասար պայմաններով ընտրությունների անցկացման խնդիրը լուծելը: Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների գնալն արկածախնդրություն է, դա հասկանում են բոլորը:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular