ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա մեր հերթն ա, մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա վարչապետ. Մելքումյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 30 տարիների ընթացքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ արկղի մեջ թուղթ գցելով երբեք իշխանություն չի փոխվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք հիմա շանս ունենք առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխությունկտարել: Սակայն եթե մարդկանց մի մեծ մաս մտածում է՝ ոչ մի բան չի փոխվելու, ոնց կա, գնալու է, մենք զարգացում չենք ունենա: Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված, այսինքն 50 տոկոս+1 ձայն ոչ մեկը չի կարող հավաքել»-ասա ցնա:

Մելքումյանը նաեւ հավելեց, որ այս պահին հաշվի առնելով իրենց քաղաքական ուժի հետագիծը, ԲՀԿ-ն կարող է հաղթել ընտրություններում:

«Մենք 15 տարի խորհրդարանում ենք, միշտ եղել ենք երկրորդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու: Ընտրություններին մասնակցելու ենք միայնակ: Մեռնք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու եւ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանին պատկերացնում որպես բանակցող, Մելքումյանն ասաց՝ շատ լավ. «Միանշանակ շատ բարձր եմ գնահատում: Գագիկ Ծառուկյանը բարձր հեղինակություն ունի եւ՛ ԵԱՏՄ-ում, եւ՛ Եվրոպայում, եւ՛ այլ երկրներում, եւ՛ Չինաստանում»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի ընկերների կողմից ադրբեջանամետ հայտարարություններին, ԲՀԿ-ական պագամավորն ասաց, որ ամեն պետության ղեկավար իր ազգային շահերն է սպասարկում. «Մենք գնում ենք հաղթելու, Գագիկ Ծառուկյանը հստակ հայտ է ներկայացնում դառնալու պետության ղեկավար, վարչապետ, հիմա ԲՀԿ-ի հերթն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular