ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Սպուտնիկ V»  պատվաստանյութի Հայաստան մատակարարումների ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Տեղեկությունը «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

«Որքանով ես տեղյակ եմ, հարցը քննարկվում է մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների հետ։ Վերջերս ստացվել է պատվաստանյութի մի խմբաքանակ և կարծում եմ՝ աշխատանքները կշարունակվեն», - ասաց նա։

Կոպիրկինը նշեց, որ ինչպես հայտնի է, հարցը շոշափվել է նաև երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել էին պատվաստանյութերի մատակարարման հարցերը։ ՀՀ վարչապետը լրագրողներին ասել էր, որ Հայաստան արդեն  բերվում է պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով, և քննարկումներ են տարվել միլիոնների հասնող դեղաչափերի մատակարարման մասին ևս։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular