ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի «ԱՏՕՄ» նախագծի և «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ կապված։ Այս մասին հայտնում է Արշակ Կարապետյանը։

«Այդ պատճառով որոշեցի նորից ակտիվացնել ֆեյսբուքյան էջս և բոլոր հետաքրքրվողներին միանգամից պատասխանել․

«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել եմ դեռ 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Այդ պատճառով իրավասու չեմ համարում ինձ մեկնաբանություններ տալ հիմնադրամի վերջին ամիսների գործունեության վերաբերյալ։

Նախքան «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարվելս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանից առաջարկություն եմ ստացել ղեկավարելու ԱՏՕՄ նախագիծը՝ առավել ևս, որ մասնակցել եմ «ԱՏՕՄ» հիմնադրամի գրանցմանը և նույնիսկ գրանցման փաստաթղթերում իրավաբանորեն նշված եմ եղել որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ցավոք սրտի, պատերազմը, դրան հաջորդած իրադրությունը և ՔՈՎԻԴ-ով վարակվելը հետաձգեց նախագծի՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ քննարկումները մինչև 2021թ․ գարուն։

Այս փուլում որոշեցի զբաղվել այլ գործունեությամբ, հետևաբար, ամենայն հարգանքով հանդերձ, նախընտրելի համարեցի հրաժարվել նաև այդ նախագծով համագործակցությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցել ենք և ունենք շատ լավ հարաբերություններ։ Շնորհակալ եմ ավելի քան տասը տարվա վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս պահին դադարել են ընդամենը աշխատանքային հարաբերությունները և որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել։

Հետևաբար՝ էթիկապես ճիշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ վերոգրյալ հարցերի վերաբերյալ։

Ընդամենը այսքանը»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular