ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Տիեզերագնացության և դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի օր, Լիբերիայում Ազտագրության ազգային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 - ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:

1877 - Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավել է Բայազերտն ու Ալաշկերտը: 

1913 – ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։

1920 – ծնվել է ինժեներ-քիմիկոս Կորյուն Խոդոյանը։

1984 - ծնվել է փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:

1955 – ծնվել է պատմագետ, հրապարակախոս Արամ Սիմոնյանը։ 

1994 - ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել է Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել են երկու և վիարվորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է  Չիլի գյուղի շրջակայքում։

2002 – վախճանվել է գիտնական Կարեն Ղուլղազարյանը։

 - «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը:

- «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր: 

2004 - ընդդիմադիրների հանրահավաքների ակտիվ մասնակիցներին շարունակել  բերման են ենթարկել ոստիկանություն՝ վարչական տույժերի ենթարկելու և «պրոֆիլակտիկ զրույցներ» անցկացնելու համար: 

2007 - Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:

2008 - կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը: 

2010 - մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը, որը  այդ տարի անց է կացվել  «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսի ներքո:

- Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։

2011 - Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և  Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

2016 - առաջին անգամ Հայաստան են ժամանել միանգամից 5 նոլեբյան մրցանակակիրներ, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես կգան բաց դասախոսություններով:

2018- «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

240 - պարսիկ շահնեշահ Արդաշիր Պապականը իր որդի Շապուհին նշանակել է երկրի համակառավարող:

1204 - Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։

1684 - վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:

1774 - Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի զորքին:

1815 - Մալայան կղզիններում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ , և ևս 80 000-ը ժայթքմանը  հետևած ցունամիի և սովի պատճառով:

1839 - ծնվել է Միջին Ասիայի  հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:

1938 - վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը:

1861 - նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում:

1919 - կայացել է առաջին շաբաթօրյակը Սովետական Ռուսաստանում:

1933 - ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:

1943 - հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:

1945 - վախճանվել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

1951 - ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում սովետական ՄԻԳ-15-ների կողմից: Այդ օրը ամերիկացիների համար համարվում է «սև չորեքշաբթի»:

1961 - խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Սա աշխարհում մարդու առաջին թռիչքն է տիեզերք:

2014 - սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտն է:

2019 - Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular