ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսիջ Ռուսաստանին. Ադրբեջանը հիշել է «Իսկանդերների» մասին առասպելը Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

topdaynews.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անկայուն դիրքորոշումը ռուսական զենքի վերաբերյալ, ինչպես նաև դիմակայության ընթացքի վերաբերյալ հակասական հայտարարությունները ռազմական փորձագետների մոտ բազում հարցեր են առաջացրել: Վեճեր են առաջացել նաև հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համալիրի օգտագործման վերաբերյալ. Ադրբեջանում նշվել են, որ Շուշի քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են այդ համալիրի բեկորներ՝ 9M723 համարի հրթիռով: Նշվել է, որ ադրբեջանցի փորձագետները ստուգել են այս թիվը և պարզել, որ այն իսկապես պատկանում է «Իսկանդեր»-ին, որն իբր գտնվում է Հայաստանի զինանոցում: Միևնույն ժամանակ, Հայաստանի զինված ուժերը ունեն «Իսկանդեր-Է» արտահանման տարբերակը, որն ունի 9M723K-E ցուցիչ: Սա վկայում է այն մասին, որ Բաքուն կանխամտածված կեղծ տեղեկություններ է տարածել, ինչը ի սկզբանե հաստատել է Նիկոլ Փաշինյանը:

«Բեկորներ հայտնաբերելու մասին հայտարարությունը ակնհայտ սադրանք է Ռուսաստանի դեմ: Ապատեղեկատվական արշավ կազմակերպելը խնդիր չէ: Ի վերջո, «Իսկանդեր-Մ»-ն օգտագործվել է Սիրիայի Իդլիբ նահանգում, ահաբեկիչների խմբավորումները վերացնելու համար: Թուրքերը կարող էին փոխանցել այդ բեկորները Ադրբեջանին և ֆոտոսեսիա կազմակերպել Ռուսաստանին ճնշելու համար», - ասում են փորձագետները: Ռազմական փորձագետները նաև նշում են, որ նման հայտարարությամբ Ադրբեջանը մտադիր է խարխլել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը, որպեսզի թուլացնի տարածաշրջանում Մոսկվայի հեղինակությունը: «Ապատեղեկատվության նման փորձը հատուկ նպատակ ունի, որն է վիճարկել ԼՂՀ-ում խաղաղապահ գործողություններ իրականացնելու Ռուսաստանի մանդատը, և երկարաժամկետ հեռանկարում նույնիսկ պահանջել խաղաղապահ ուժերի դուրսբերում», - ամփոփել են փորձագետները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular