Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները օրենքից դու՞րս են. ի՞նչ է սպասվում հայկական համարներով ավտոմեքենատերերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtuapsevesti.ru-ն գրում է, որ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար առաջին ահազանգը հնչել է դեռ անցյալ տարվա կեսերին, երբ Ռուսաստանի որոշ մարզերի տարածքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները սկսել են ակտիվորեն բերման ենթարկել նման մեքենաները: Իսկ 2020 թվականի վերջին պարզ դարձավ, որ հայկական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի հանգիստ կյանքն ավարտված է: Նրանցից սկսեցին պահանջել ավտոմեքենան գրանցել Ռուսաստանի Դաշնության տարածքում, հակառակ դեպքում տուգանքներ են կիրառվելու ընդհուպ մինչև ավտոմեքենայի առգրավումը:
Ներկայումս Ռուսաստանում կա շուրջ 300 հազար ավտոմեքենա, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության պետական նշաններ: Եվ պարզվել է, որ դրանք բոլորը օրենքից դուրս են, չնայած նախկինում նման իրավիճակի նախադրյալներ չեն եղել:
Ինչո՞ւ է դա տեղի ունենում, և որտեղի՞ց այդքան հայկական պետհամարներով մեքենաներ Ռուսաստանում: Դա պարզ է. 2014 թվականին Հայաստանը անդամագրվել է ԵԱՏՄ-ին, բայց փաստացի անդամակցությունը տեղի է ունեցել միայն 2020 թվականին: Այդ ամբողջ ընթացքում հանրապետության տարածքում գործել է արտասահմանյան ավտոմեքենաների մաքսազերծման հատուկ կանոններ: Դա կատարվել է կամ ըստ հայկական սակագների (մեքենայի արժեքի մոտ 10%-ը վճարելով) կամ ԵԱՏՄ սակագների համաձայն (այստեղ արդեն անհրաժեշտ էր վճարել մոտ 50%): Բացի այդ, Հայաստանն ունի տրանսպորտային ամենացածր հարկերից մեկը, հատկապես հին մեքենաների համար: Նաև նման մեքենաները «անտեսանելի» են տեսախցիկների համար. արագության և այլ խախտումների համար տուգանքները պարզապես տերերին չեն հասնում: Գրանցման հետ կապված խնդիրներ նույնպես չեն եղել: Անհրաժեշտ էր կա՛մ գնալ Հայաստան, մեքենան գրանցել և արդեն վերադառնալ դրանով, կա՛մ Հայաստանի քաղաքացուն լիազորագիր տալ մեքենա ներկրելու համար:
Հիմա ներկայումս ի՞նչ պետք է անեն հայկական պետհամարներով տրանսպորտային միջոցների տերերը: Կա՞ այս իրավիճակից ելք, որը թույլ կտա լուծել խնդիրը նվազագույն կորուստներով: Դաշնային մաքսային ծառայությունը համառ է. հայկական պետհամարներով մեքենաները համարվում են օտարերկրյա ապրանքներ, և սեփականատերը պարտավոր են վճարել մաքսատուրքերի և հարկերի տարբերությունը:
Նրանց համար, որոնք որևէ պատճառով չեն կարող դա անել, կարող են անել հետևյալներից մեկը.
- Մեքենան վաճառել: Դա անելու համար, սակայն, հարկավոր է մեկնել Հայաստան, բայց ոչ ոք չի տալիս երաշխիք, որ ձեզ թույլ կտան անցնել մաքսակետը, իսկ եթե դա տեղի ունենա, Հայաստանում ավտոմեքենան կվաճառվի: Այսօր շուկայում առաջարկը շատ ավելի է, քան պահանջարկը:
- Սպասել մինչև 2023 թվականը, երբ Հայաստանից ներմուծված ապրանքները կդադարեն համարվել օտարերկրյա, և այդ դեպքում մեքենան կարող է մաքսազերծվել ԵԱՏՄ կանոնների համաձայն: Ճիշտ է, հայտնի չէ, թե այդ երկու տարվա ընթացքում ի՞նչ կարող է փոխվել Ռուսաստանի օրենսդրությունում.
- Ապացուցել, որ դուք Հայաստանի քաղաքացի եք և մշտապես բնակվում եք այնտեղ: Բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստան մեքենան կարող է ներմուծվել միայն մինչև մեկ տարի ժամկետով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը