Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշիկ Ալավերդյանը՝ Մոսկվայից. Սիմոն Մարտիրոսյանի ձախողումից շատ վրդովված եմ

ՍՊՈՐՏ

Սիմոն Մարտիրոսյանը մասնակցել է Քարվաճառի խաչքարերի տարհանման աշխատանքներին, բայց դա որեւէ կապ չունի Եվրոպայի առաջնությունում նրա ձախողման հետ: Վնասվածք ուներ, բուժել էինք դեռ մեկ ամիս առաջ: Չհասկացա՝ ինչ նրա հետ կատարվեց: Նրա զրոն հրումում չի ազդում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա, բայց իմ կողմից կարող է ազդել: Իսկ ամբողջ թիմը շատ լավ վիճակում էր եւ ունեցանք լավ արդյունքներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում երրորդն է։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալները: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով:

Պարոն Ալավերդյան, Ձեր գլխավորած թիմը երկու ոսկի, երկու արծաթե, չորս բրոնզե մեդալ նվաճեց Մոսկվայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ: Ամփոփեք Եվրոպայի առաջնությունը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց ես չեմ կարող գնահատել իմ աշխատանքը: Չեմ ասի՝ լավ էր, կամ վատ: Իմ աշխատանքը պետք է գնահատի ժողովուրդը:

Մասնակիցներից որեւէ մեկից գոհ չեմ, ոչ էլ դժգոհ եմ: Բոլորն էլ իրենց հնարավորությունների չափով մասնակցեցին, լավ արդյունքներ ունեցան, իրենց կիլոգրամները բարձրացրեցին, մի քանիսն էլ ոչինչ չարեցին, նստեցին հանգստացան:

Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությունները սպասվա՞ծ էին Ձեր համար:

Սամվել Գասպարյանն ու Կարեն Ավագյանը լավ արդյունքներ գրանցեցին, շատ լավ մասնակցեցին: Սամվել Գասպարյանը Բաթումի փոխչեմպիոն էր, այս տարի նրա չեմպիոնությունը տրամաբանական էր: Նա շատ լավ աշխատեց, այդ պատճառով էլ չեմպիոն դարձավ այս տարի: Նույնն էլ Կարեն Ավագյանի մասին կարող եմ ասել: Կարեն Ավագյանը պատահական ծանրորդ չէր, նա պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնն էր, երիտասարդների աշխարհի մեդալակիր: Այժմ ժամանակն էր, որ մեծահասակներում իր խոսքն ասեր: Հասունացել է եւ արդեն պետք է ուժերը փորձեր մեծերում: Սա նրա առաջին փորձն էր մեծահասակներում, լավ մասնակցեց ու հաղթեց: Որեւէ լարվածություն չուներ, վստահ էր դուրս գալիս մրցահարթակ:

Վարազդատ Լալայանի մասին ի՞նչ կասեք. նա նույնպես իր առաջին մեդալը նվաճեծ մեծերի  մակարդակում:

Վարազդատ Լալայանը տաղանդավոր տղա է: Նա դեռ կաճի եւ կավելացնի իր կիլոգրամները: Նրա գագաթնակետն այսօր այսքանն էր: Դրանից ավել չէր կարող բարձրացնել, որովհետեւ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մտնել մեծահասակների պայքարի մեջ, ու իր տեղը գտավ գերծանր քաշային կարգում:

Լալայանի առաջընթացին շատ մեծ ընթացք է տալիս Գոռ Մինասյանը. օգնում է նրան որպես ավագ ընկեր եւ իր հետ բարձրացնում վերեւ, ինչի համար ես Գոռից շնորհակալ եմ:

Անդրանիկ Կարապետյանի բրոնզե մեդաը նրա գագաթնակե՞տն էր:

Ոչ, նա կարող է ավելին: Մոսկվայի մրցահարթակում իր նախկին քաշերն էլ չարեց: Անդրանիկը բարձր կամային որակներ ունի եւ ինձ դուր է գալիս, որ այդքան ձախողումից հետո նա նորից պայքարի մեջ է: Հոգեբանական առումով, կարծես, արդեն հանձնված է, բայց ես թույլ չեմ տալիս: Ասել եմ՝ ինչ ուզում ես արա, ես քեզանից դեռ պետք է մեդալներ տեսնեմ:

Սիմոն Մարտիրոսյանի հետ ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայի մրցահարթում:

Այս հարցն իրեն ուղղեք:  Ճիշտ է, Սիմոն Մարտիրոսյանը մասնակցել է Քարվաճառի խաչքարերի տարհանման աշխատանքներին, բայց դա ոչինչ չի նշանակում եւ ոչնչով չէր կարող ազդել նրա վատ մասնակցության վրա: Ոչ մի վնասվածք չի ունեցել եւ ոչ էլ խաչքարերը տարհանելիս վնասվածք է ստացել: Դրանից հետո եկել է մարզվել է, հավաքներին է մասնակցել: Այդ իրադարձությունները ոչ մի կապ չունեն Սիմոնի ձախողման հետ:  

Մեկ ամիս առաջ ասաց՝ ոտքս ցավում է: Ներարկումներ արեցինք, բուժեցինք: Չէր կարողանում մարզվել, չէր մարզվում: Չեմ հասկանում՝ ինչ է նրա հետ կատարվում... Չմասնակցելու իրավունք չուներ: Պետք է լրացներ 6-րդ օլիմպիական վարկանիշային մրցաշարը եւ անալիզներ հանձներ:

Ամբողջ թիմը շատ լավ վիճակում էր, կարծում եմ՝ բոլորն էլ դա տեսան ու հասկացան: Նույնիսկ Սիմոնի ձախողումից հետո թիմի ոգին չընկավ ու էլի իմ թիմը գրավեց երրորդ տեղ երկամարտի ընդհանուր հաշվարկում՝ հաղթելով թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին, ռուսներին: Եթե ձախողում չունենայինք, կգերազանցեինք առաջին տեղին: Սիմոնի ձախողումից շատ վրդովված եմ: Կուզեմ, որ նա պատասխանի այդ հարցին, թե ի՞նչ էր իր հետ կատարվում, ինչո՞ւ չարեց այն, ինչ կարող էր:

Հրում վարժության զրոն ազդո՞ւմ է Սիմոն Մարտիրոսյանի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքի վրա:

Իմ կողմից կարող է ազդել... Կարող է եւ ես նրան չընտրեմ, մտածում եմ արդեն: Ավելի լավ էր՝ գար ճշգրիտ երկրորդ տեղ, քան փորձնական, պատահական առաջին տեղ: Օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնելու համար նա դեռ շատ աշխատանք ունի անելու, իսկ ժամանակը քիչ է: Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար նա գիտե՞ք ինչքան պետք է բարձրացնի՝ 200 կգ պոկում, 240 կգ՝ հրում:

Մեր ազգը շատ աշխատասեր է, ուղղակի պետք է նվիրվել ու առաջ տանել այդ աշխատասիրությունը: Ցանկացած բնագավառում մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Ցանկացած մարզաձեւում էլ հաջողություններ կունենանք, ուղղակի պետք է նվիրվել այդ գործին: Եթե մի ազգից ծնվում են այնպիսի տղաներ, որոնք 250-260 կգ-ոց ծանրաձող են բարձրացնում, ուրեմն այդ նույն ազգից կծնվի նաեւ այնպիսի մեկը, որը բասկետբոլի գնդակը  10 անգամ  կգցի զամբյուղը կամ վոլեյբոլիստ, որը մինչեւ գոտկատեղը կցատկի ու վերեւից կհարվածի: Սրտացավ մարդ է պետք: Կյանքում չեմ սիրել միջակություն: Իմ թիմում պետք է լինեն ամենալավը, կամ չլինեն: Իմիջիայլոց չպետք է լինի ոչ մի բան: Եթե մի գործ անել, ուրեմն ամենալավը:

Լուսինե Շահբազյան

Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն
Ամենադիտված