ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում մեծ վստահություն է վայելում, և Երևանն այդ դեղամիջոցի մոտ մեկ միլիոն չափաբաժին մատակարարելու կարիք ունի: Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին խմբաքանակը Հայաստան է գալիս, սա 15 հազար դեղաչափ է, բայց մենք ավելի քան 1 միլիոնի կարիք ունենք։ Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա։ Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի նկատմամբ վստահությունը, հատկապես «Սպուտնիկ V»-ի, բարձր է։ Եվ Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին», – նշել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև հավելել է, որ շատ գոհ է ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular