ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանձնատներ, հողամասեր ու մեքենաներ. Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի քավորը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Հայկ Ղալումյանի ունեցվածքը: 

Ով է Հայկ Ղալումյանը

Հայկ Ղալումյանը ծնվել է 10 ապրիլի 1974թ. Իջևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:
Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:
1995-2001թթ աշխատել է «Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում, որպես տնտեսագետ:
2002-2005թթ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ տնտեսագետ:
2005-2007թթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ:
2007-2008թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ:
2008-2010թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:
2010-2019թթ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:
2019թ սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2021թ-ի ապրիլի 8-ին նշանակվել է Տավուշի մարզպետ: 
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է:

Ունեցվածքը

Հայկ Ղալումյանը հայտարարագիր ներկայացրել է 2020թ-ի մայիսին: Նա որպես անշարժ գույք հայտարարգրել է Արտադրական նշանակության շինություն, հողամաս, բնակարան բազմաբանակարան շենքում և առանձնատուն: Նա հայտարարագրել է նաև MITSUBISHI մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2012թ-ին: Ղալումյանը 2015 և 2016 թվականներին ՀայԷկոնոմբանկից բաժնային արժեթղթեր է ձեռք բերել՝ համապատասխանաբար 408,000 և 905,200 դրամ:

Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 1,742,627 դրամ: Հայտարարատու ժամանակահատվածքում Ղալումյանը որպես աշխատանքի դիմաց վարձատվություն ստացել է 3,217,455 դրամ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից և 1,118,100 դրամ՝ Իջևանի համայնքապետարանից: 

Ղալումյանի կինը 2 հողամաս է հայտարարգրել, և 833,575 դրամ աշխատանքի դիմաց վարձատվություն՝ Իջևանի երաժշտական դպրոցից: 

Ղալումյանի հայրը հայտարարագրել է առանձնատուն՝ Տավուշի մարզի Սևքար համայնքում, Հասարակական նշանակության շինություն Տավուշի մարզի Հովք համայնքում, Հողամաս Սևքար համայնքում, NISSAN մակնիշի մեքենա: Նա նաև բանկում 2,710,000 դրամ ավանդ ունի: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 3,031,030 դրամ, որը ստացել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից և 638,000 դրամ կենսաթոշակ: 

Հայկ Ղալումյանի մայրը հայտարարագրել է 300,800 դրամ եկամուտ, որը ստացել է որպես կենսաթոշակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular