ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․, ծնված 1969 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորներ Հ․ Ա․-ն (ծնված 1988 թ.), Ն․ Ղ․-ն (ծնված 1988 թ.) և Հ․ Խ․-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Կապանի բժշկական կենտրոն:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա․ Խ․-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը ևս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

Բժիշկները տուժածներ Ն․ Ղ․-ի, Հ․ Խ․-ի և Հ․ Փ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա․ Խ․-ի և Ա․ Գ․-ինը՝ ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ միջին ծանրության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular