ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասել է նա:

Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթևեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular