Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021-ի առաջին 1000 ծառերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ հյուընկալվեցին Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1996 թվականին։ Ներկա էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Իր ողջույնի խոսքում նախարար Պետրոսյանն ազդարարեց «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկի մասին և անդրադարձավ ծառ տնկելու ու անտառվերականգնման շնորհակալ գործին․

«Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի։Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների ամբողջական ներգրավմամբ, Կառավարության մյուս գերատեսչությունների հետ, մարզպետարանների օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մտադիր է Հայաստանում և Արցախում տնկել 10 միլիոն ծառ»։

Նախարարը ներկայացրեց նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100,000 ծառ։
Այս ամենը միտված է ավելի լավ, կանաչ, խնամված ու պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացումն ապահովելու նախադրյալներ ստեղծելուն և արդյունավետ կառավարում իրականացնելուն։

Նախարարն անդրադարձ կատարեց Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատելով, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։
««10 միլիոն ծառ» նախաձեռնությունը մեր երկու կառույցների միջև կնքված հուշագրի ու երկուստեք համագործակցության պատրաստակամության, բարի կամքի ու բարեկամության կյանքի կոչման համար լավագույն հնարավորությունն է,-ասաց նախարարը, հույս հայտնելով, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կապահովի երիտասարդների էլ ավելի լայն ներգրավվածությունը գործընթացին,-ծառ տնկելը, խնամելը, ամենաշնորհակալ գործն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ծառ է տնկում ու խնամում շրջակա միջավայրի մի բաղադրիչ, հաստատապես լավ քաղաքացի է պետության համար»։

Ելույթներով հանդես եկան նաև Արագածոտնի մարզպետը և մյուս հյուրերը։

Միջոցառման առաջին մասի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարը և Արագածոտնի մարզպետը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ իրականացրեցին, որից հետո տնկարանի մասնագետների ուղեկցությամբ ուսանողների հետ շրջայց կատարեցին տարածքում՝ ծանոթանալով առկա հզորություններին և իրականացվող հսկայածավալ ծրագրերին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։Ծառատունկն իրականացվեց «Հայանտառ»-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին ծառատունկի ողջ գործընթացը, կիսվեցին իրենց փորձով և օգնեցին ծառեր տնկել՝ դառնալով այդչափ կարևոր համահայկական վերածննդի նախաձեռնության մի մասնիկը։

Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյուն, բուք, մառախուղը. իրավիճակը ՀՀ ճանապարհներինԱնընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ. Aravot.amՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը․ ՍտոլտենբերգԻնչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. ՏարասովԲնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումիցԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ
Ամենադիտված