Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա այսօրվա իշխանությունների բացարձակ փնթիության և անպատասխանատվության դրսևորում էր»․ Արմեն Բաղդասարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս շաբաթ հայ հանրությունը մեկ անգամ ևս հույսով լցվեց, ապա հուսախաբ եղավ, որ ապրիլի 8-ին նախ պաշտոնական մակարդակով հայտարարվեց, թե նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան, ինչին հաջորդեց Էրեբունի օդանավակայանում դատարկ ինքնաթիռի վայրէջքը:

Ու մինչ մերձիշխանական շրջանակները առանց գերի ինքնաթիռի մեղքը փորձում էին բարդել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի վրա, վերջինս լրատվականներից մեկի հետ զրույցում՝ հարցին, թե ինչու էին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել, որ գերիներ են վերադարձնելու, արձագանքել  էր.

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` այս խայտառակ վիճակը մեկ անգամ ևս ապացուցում է մեր իշխանությունների փնթիությունն ու ոչ կոմպետենտությունը:

«Չեմ կարող ասել, թե սա ինչ է նշանակում: Միակ բանը, որ կարող ենք հստակորեն արձանագրել, որ սա մեր այսօրվա իշխանությունների փնթիության, բացարձակ փնթիության և անպատասխանատվության դրսևորում էր: Թե որոնք էին պատճառները, ես չեմ կարող ասել։ Այսինքն՝ խնդիրը ռուս-ադրբեջանական տիրույթո՞ւմ էր, թե՞ Թուրքիայի միջամտություն է եղել, թե՞ մեղավորը մենք ենք, որ ինչ-որ սխալ քայլեր ենք արել՝ չեմ կարող ասել, բայց արդյունքը մենք տեսանք: Մենք տեսանք, որ առանց այն էլ այս հուսահատության մեջ ընկած մեր հասարակությունը ևս մի այդպիսի, այս անգամ՝ ինֆորմացիոն տեռորի ենթարկվեց և ավելի հուսալքվեց: Եվ առաջին արձանագրումը, որ, իմ կարծիքով, աներկբա է՝ դա այսօրվա իշխանությունների բացարձակ ոչ կոմպետենտությունն ու անլրջությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են իշխանության քարոզիչները փորձում գերիներ չբերելու մեղքը բարդել ՌԴ-ի վրա, այն դեպքում, երբ լուրը վարչապետի խոսնակն էր հաստատել, Ավինյանի գրասենյակն էլ էր արձագանքել դրան, մինչդեռ Մուրադովն էլ երեկ դա պրովոկացիա էր որակել, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Ընդհանարապես այս իշխանությունների գործունեության հիմնական այցեքարտերից մեկը ցանկացած հարցում մեղքը ուրիշների վրա բարդելն է, և սա դրա հերթական դրսևորումն էր»:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` Արմեն Բաղդասարյանը նշեց, թե վստահ չէ, որ հունիսի 20-ին Հայաստանում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու, ըստ նրա, դեռևս վաղ է նաև խոսել քաղաքական ուժերի հնարավոր դասավորումների կամ վերադասավորումների մասին:

«Նախ ես, իհարկե, վստահ չեմ, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա հայտարարություններին, կարծում եմ, վաղուց որևէ մեկը լրջորեն կամ գոնե անվերապահորեն չի վերաբերվում: Այսինքն՝ ընտրություններ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի, և դա կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի մոտ օրերին Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը, կամ ինչ կպարզեն իրենք իրենց փակ հարցումներով իրենց վարկանիշի մասին: Ըստ այդմ, օրինակ, կարող են հայտարարել, որ համաճարակի թվերը բարձրացել են, կարող են հայտարարել, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Որևէ պատճառաբանություն կգտնեն, եթե տեսնեն, որ վերարտադրվելու շանս չունեն:

Ըստ այդմ էլ քաղաքական վերադասավորումների մասին խոսելու համար դեռևս բավականին վաղ է, որովհետև առայժմ մենք միայն մի լուրջ ֆիգուրի` Ռոբերտ Քոչարյանի մասին գիտենք, որ հայտարարեց, որ՝ այո՛, ինքն անպայման մասնակցելու է: Դեռևս հայտնի չի, թե ինչ ձևով է մասնակցելու Հանրապետական կուսակցությունը: Հստակություն կա ՀԱԿ հարցում, բայց վերապահումը շատ կարևոր եմ համարում` «եթե ֆորս-մաժոր չլինի», իսկ ֆորս-մաժոր կարող է լինել, հենց թեկուզ իշխանությունները կարող են պարզապես չեղյալ հայտարարել այդ ընտրությունները։

Կա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործոնը, որը, հիշում եք, հայտարարեց, թե այնքան էլ միանշանակ չի, որ ինքը կստորագրի, հնարավոր է՝ դիմի Սահմանադրական դատարան, և այլն: Ամեն դեպքում, եթե Կոնգրեսը մասնակցում է, կարծում եմ` նրա շուրջ կստեղծվի լուրջ բևեռ: Հետաքրքիր կլինի, թե ինչ ֆորմատով է Հանրապետականը միանալու, մասնակցելու ընտրություններին:

Այսինքն՝ խնդիրը դառնում է այն, թե այդ ընտրությունները կլինեն զուտ պայքար իշխանության համա՞ր` շատ կոշտ հռետորաբանությամբ, թե՞ կլինեն իսկապես ընտրություններ, որտեղ հանրությունն ընտրություն կկատարի՝ պետությունը այս վիճակից դուրս բերելու ծրագրերի միջև»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Վերլուծաբանի կարծիքով` հանրությունը պատրաստ կլինի նման ընտրություն կատարել, եթե նրան ներկայացնեն հստակ ծրագրեր և հստակ ճանապարհային քարտեզ:

«Առայժմ որևէ ուժ այդպիսի ծրագիր չի ներկայացրել, այդ թվում՝ նաև իշխանությունները: Նրանք ինչի մասին ասես՝ խոսում են, բացի երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհներից: Նրանք ընդամենն ինչ-որ կենացների մակարդակի բաներ են ասում` «ճանապարհներ կբացվեն, կզարգանանք, և այլն»: Բայց եթե քաղաքական ուժերը ներկայացնեն լուրջ, իրատեսական ծրագրեր, ապա, կարծում եմ` այո, հասարակությունը հիմա` հատկապես այս պատերազմից հետո, ավելի սթափ կընկալի իրավիճակը և ավելի լուրջ ընտրություն կկատարի: Համենայն դեպս, ես վստահ եմ, որ շատ քչերը կգնան ինչ-որ ընտրակաշառք վերցնելու, ընտրակեղծիքների և այլն, որովհետև մենք տեսանք, թե, ի վերջո, ուր է հասցնում տարիներ շարունակ այդպիսի պահվածքը»,- նշեց Արմեն Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում «Հայրենիքի փրկության շարժմանը», ապա, ըստ վերլուծաբանի, նրանք դժվար թե այս ընտրություններում լուրջ դերակատարում ունենան: Բաղդասարյանի կարծիքով` հիմնական պայքարը կընթանա այլ բևեռների միջև:

Փաշինյանը շնորհավորեց Պուտինին Դրանք ադրբեջանական գյուղեր են, պետք է վերադարձնել. Վահե Ղալումյան Ես վախենալու բան չունեմ. զենք կճարեմ, կխփեմ իրան․ Ոսկեպարի բնակիչՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ԱԺ-ն նոր պատգամավոր ունի Նիկոլ Փաշինյանը TikTok-ում էՍանկցիաներով պայմանավորված «Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյուն, բուք, մառախուղը. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Ամենադիտված