ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Արմեն Դուլյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության կապակցությամբ գրառում է կատարել և ներողություն խնդրել Քոչարյանից.

«Միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին՝ թե ներկա, թե նախկին... Եւ եթե Ռոբերտ Քոչարյանը բացասական է գնահատել իմ ֆեյսբուքյան գրառումը, խնդրում եմ նրան ընդունել իմ անկեղծ ներողությունը.... Արմեն Դուլյան»,- գրել է Դուլյանը:

Ավելի վաղ նա գրել էր, որ Արցախի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում նախկին նախագահների կարիքների համար, ապա ջնջել էր գրառումը: Դուլյանի այս գրառմանը անդրադարձել էր Քոչարյանի գրասենյակը.

«Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։ Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն։ Գիտի՞, արդյոք, հարցում անելու միջոցի մասին «Ազատության» նախկին լրագրող Արմեն Դուլյանը: Վստահաբար՝ այո։ Բայց ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։ Օգտակարը՝ հաճելիի հետ։

Բագրատ Միկոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular