ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանը ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ Արցախի բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նա նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և զարգացման իրավունքի իրականացման վրա։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Սիրիայում հայկական հումանիտար առաքելության ականազերծման և ականային վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։

Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրվել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմանը և չպայթած զինամթերքով տարածքի աղտոտմանը։ Նշվել է Լեռնային Ղարաղում ռուսաստանյան խաղաղապահների կողմից ականազերծման ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular