ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Oրենքների պահանջների չկատարումն արդեն հստակ արձանագրված է. Ռուբեն Հայրապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվ այսպես՝ ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգված» է Տնտեսագիտական համալսարանում կատարվող բազմակի ապօրինություններով, որոնք այլևս անհնար է կոծկել, և առաջարկում է դրանք վերացնել: Ապօրինությունների արձանագրումը, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է, սակայն մի աննշան հանգամանք դեռ շփոթել են. «մտահոգվելը», «խորապես մտահոգվելը» ու «կոչ անելը»… Դա ԵԱՀԿ-ն էր, ԿԳՄՍ-ն չէր: Իսկ ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվելու» փոխարեն ՀՀ օրենսդրությամբ այժմ ՊԱՐՏԱՎՈՐ է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել, որովհետև՝

«ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը (ռեկտորը) կրում է պատասխանատվություն օրենքների պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար» (ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, հոդված 15): Իսկ օրենքների պահանջների չկատարումն արդեն հստակ արձանագրված է:

Հ.Գ.

Ես դեռ չեմ խոսում այն հսկայական վնասի մասին, որն օրենքի խախտումների և մրցույթի բացակայության հետևանքով պատճառվել է աշխատանքից զրկված արժանի դասախոսներին և, ամենակարևորը, ուսանողներին, որոնք 2 տարի զրկվել են մրցույթի արդյունքում ընտրված դասախոսներից. այդ հարցով համապատասխան մարմիններն են զբաղվում:

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular