ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականներ. COVID-19-ի նույնիսկ մեղմ ձեւը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ը թեթեւ ձեւով տարած յուրաքանչյուր տասներորդ մարդ նույնիսկ 8 ամիս անց առնվազն մեկ միջին կամ ծանր հետքովիդային ախտանիշ է ունենում, որը բացասաբար է ազդում կյանքի որակի վրա: Այս մասին նախազգուշացնում են Դանդերյուդի հիվանդանոցի եւ Կարոլինսկայի ինստիտուտի (Շվեդիա) գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association-ում:

Հետազոտության առաջին փուլում՝ 2020-ի գարնանը, գիտնականները արյան նմուշներ են վերցրել «Դանդերիդ» հիվանդանոցի 2.149 աշխատակիցներից, որոնցից մոտ 19 տոկոսը SARS-CoV-2ի նկատմամբ հակամարմիններ են ունեցել: Նմուշները հավաքվում էին յուրաքանչյուր 4 ամիսը մեկ, եւ հետազոտության մասնակիցները տվյալներ էին տրամադրում հիվանդության երկարատեւ հետեւանքների եւ կյանքի որակի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:

2021 թվականի հունվարին փորձագետները հետազոտել էին երկարատեւ ախտանիշները եւ դրանց ազդեցությունն աշխատանքի, սոցիալական եւ տնային կյանքի վրա այն մարդկանց վրա, ովքեր առնվազն 8 ամիս առաջ մեղմ ձեւով COVID-19-ն են տարել: Այս խումբը բաղկացած էր 323 բուժաշխատողից (83 տոկոսը կանայք էին, ում միջին տարիքը 43-ն էր) եւ 1072 բուժաշխատողից (նրանց 86 տոկոսը կանայք էին, միջին տարիքը՝ 47 տարեկան), ովքեր COVID-19 չէին ունեցել հետազոտության ամբողջ ժամանակահատվածում:

Պարզվել է, որ COVID-19 տարած հիվանդների 11 տոկոսն առնվազն մեկ ախտանիշ է ունեցել, որը բացասաբար է անդրադառնում աշխատանքի, սոցիալական կամ տնային կյանքի վրա: Ավելին, այս ախտանիշն առնվազն 8 ամիս անհանգստացնում էր այդ հիվանդներին: Երկարաժամկետ ամենատարածված ախտանիշներն էին հոտի եւ համի կորուստը, հոգնածությունը եւ շնչառության հետ կապված խնդիրները: Ընդ որում, նյարդաբանական խանգարումների հաճախականությունը, ինչպիսիք են հիշողության եւ կենտրոնացման հետ կապված խնդիրները, չի աճել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular