ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական սպառազինությունից ի օգուտ ՆԱՏՕ-ի սպառազինության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

avia.pro-ն գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից անցել է վեց ամիս, Հայաստանը ուշադրություն դարձնելով ՆԱՏՕ-ի երկրների սպառազինությանը չի շտապում ռուսական զենք ձեռք բերել: Այսպիսով, առկա տվյալների համաձայն, ՀՀ ՊՆ-ն ակնկալում է ձեռք բերել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կարճ հեռահարության համակարգեր, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի համակարգեր, որոնք, թեկուզ շատ սահմանափակ հեռավորության վրա, բայց ունակ են անօդաչու թռչող սարքերի դեմ  ավելի արդյունավետ պայքարել, քանի որ, ըստ աղբյուրի, ռուսական նման համակարգերը «իրենց լավ չեն դրսևորել»:

Avia.pro-ի աղբյուրին հասանելի տվյալների համաձայն` վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանը զենք չի պատվիրել Ռուսաստանից: Բայց Երևանի համար բավականին լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի զենքի քիչ փորձարկված լինելու փաստը, ավելին,  նման զենքը բավականին թանկ է: Մասնագետը նշել է, որ Երևանն արդեն մի քանի անգամ ունեցել է ուռճացված գներով ձեռք բերված օտարերկրյա զենքերի փաստեր, որոնք ոչնչացվել են Ղարաբաղում հակամարտության առաջին իսկ օրերին, և, հետևաբար, Հայաստանը ներկայումս չի ցանկանում ռիսկի դիմել: Այնուամենայնիվ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, էլեկտրոնային պատերազմի համակարգերը և մարտավարական հրթիռները նույնպես հակամարտության ընթացքում ցույց են տվել ցածր արդյունավետություն, ինչը, ի դեպ, պարտադիր չէ, որ կապված է հենց այդ զենքի հետ, և կարող է լինել հայ զինվորականների փորձի և արհեստավարժության պակասի հետևանք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular