ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիշչենկոն «երբեք» բառով է պատասխանել դիմակներից հրաժարվելու ժամկետների մասին հարցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rbc.ru-ն գրում է, որ ռուսները երբեք չեն հրաժարվի դիմակ կրելուց, և այն կդառնա մշակույթի տարր: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ասել է Պետդումայի գիտության եւ կրթության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Երբեք, մենք ամեն գարուն և աշուն դեռ գրիպ կունենանք. դուք կհրաժարվեք՞ դիմակ կրելուց, դա պետք է դառնա մեր մշակույթի տարրը», - ասել է Օնիշչենկոն պատասխանելով լրագրողների հարցին: Օնիշչենկոն որպես օրինակ բերել է նաև Չինաստանն ու Ճապոնիան, որտեղ բնակիչների մեծ մասը անընդհատ դիմակներ են կրում: «Այն կրում են չինացիները, ճապոնացիները ևս կրում են, բոլոր հարավկորեացիները դիմակով են: Ի՞նչ է, նրանք մեզանից լավն են, նրանք մտածում են իրենց առողջության մասին», - ասել է նա:

Ավելի վաղ, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան խոսել էր դիմակային ռեժիմի վերացման ժամկետների մասին: Նրա խոսքով` դիմակներից հնարավոր կլինի հրաժարվել, երբ բնակչությունը կորոնավիրուսի նկատմամբ կունենա կոլեկտիվ անընկալություն: Նա նաև ավելացրել է, որ դրա համար անհրաժեշտ է ամբողջ բնակչությանը պատվաստել: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով ռուսների կոլեկտիվ անընկալությունը կարող է զարգանալ արդեն հուլիսին: Ըստ Գոլիկովայի` պատվաստումների ներկայիս արագությամբ դա կարող է տեղի ունենալ օգոստոսին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular