ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կավելանա Հայաստանի նկատմամբ պահանջարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ratanews.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը վերսկսվել է փետրվարի 15-ին: «Աերոֆլոտը» շաբաթական չորս չվերթ է իրականացնում Մոսկվայից Երևան:  Վերջերս «ИрАэро»-ն է սկսել շաբաթական թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Կրասնոդար, Միներալնիե Վոդի, Սամարա և Սոչի քաղաքներ: RATA-news-ի օպերատորների գնահատականների համաձայն՝ ուղղությունը պահանջարկ ունի, սակայն այն նկատելիորեն զիջում է նախահամաճարակային ցուցանիշներին:

«Իհարկե, այժմ այդքան շատ զբոսաշրջիկ չկա, որքան նախկինում, բայց ռուսները հետաքրքրված են Հայաստանով, պահանջարկը հետզհետե վերականգնվում է, - ասել է «Երևան Թրավել»-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Նորա Օլեյնիկը,- առաջ Էքսկուրսիոն և գաստրոնոմիկ շրջագայությունները պահանջարկ ունեին, որպես կանոն, տարեց մարդիկ բուժման էին մեկնում երկրի առողջարաններ, սակայն ներկայիս պայմաններում զբոսաշրջիկների այս կատեգորիաները գործնականում հետաքրքրություն չեն ցուցաբերում: Մենք մի փոքր իջեցրել ենք գները, կան զեղչեր, և, ընդհանուր առմամբ, Հայաստանում են գները ընկած համաճարակի պատճառով: Հիմնականում ամրագրումներ մայիսյան արձակուրդներն ու հունիսին են լինում, հետո երկրում շոգ է լինում, և զբոսաշրջիկներ քիչ են լինում», - ասել է նա:

Փորձագետի խոսքով՝ մայիս ամսվա թանկարժեք տոմսերը որոշակի դժվարություններ են առաջացնում, հաճախ թռիչքի արժեքը հավասարազոր է շրջագայության ընթացքի ամբողջ ծախսին, և այդ իսկ պատճառով շատ զբոսաշրջիկներ հրաժարվում են ճանապարհորդությունից:

««Աերոֆլոտը» պարբերաբար փոխում է թռիչքների ժամանակացույցը, կան նման դեպքեր, նույնիսկ ստիպված ենք եղել չեղարկել էքսկուրսիոն ծրագրերը, - ասել է տիկին Օլեյնիկը, - մենք նաև սպասում ենք թռիչքների թվի ավելացմանը: Հուսով ենք, որ զանգվածային պատվաստումներից հետո Ռուսաստանից պահանջարկը կաճի»:

«Դե Վիսու» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լեբեդը հավելել է, որ այժմ առաջիկա օրերի համար դեպի Երևան երկկողմանի թռիչքի արժեքը կազմում է 35 հազար ռուբլի:

«Դա ընտանիքի համար շատ թանկ ուղևորությունն է: Մեր հաճախորդներն արդեն սովոր են այն փաստին, որ Հայաստանը ամենաթանկ ուղղություններից չէ: Այնուամենայնիվ  ակնկալում ենք թռիչքների ավելացում մայիսից: Ի դեպ, մայիսյան արձակուրդներից հետո տոմսերը կսկսեն էժանանալ: Պահանջարկը կամաց-կամաց թափ է հավաքում», - շեշտել է նա:

Ըստ պարոն Լեբեդի` Երևանում ամեն ինչ հանգիստ է, հանրահավաքները խաղաղ են և զբոսաշրջիկները վախենալու ոչինչ չունեն:

«Алеан»  ընկերությունը նաև նշել է, որ Հայաստանի պահանջարկի լիակատար վերականգնմանը խոչընդոտում է առաջին հերթին երկրի անկայուն իրավիճակի մասին լուրերը, այլ ոչ թե փոխադրումների անբավարար ծավալը:

«Չնայած հայտերի հոսքը պարբերական է, մինչև հունիս ունեցել ենք էքսկուրսիոն շրջայցեր 5-ից 8 օր տևողությամբ», - ասել է ընկերության  առևտրային տնօրեն Օքսաննա Բուլախը: Օպերատորի գործընկերները Հայաստանում գները պահում են 2019 թվակաանի մակարդակի վրա: «Մայիսյան  սեզոնի համար պահանջարկը բավականին ակտիվ է, վաճառվում են էքսկուրսիոն շրջայցեր 10-12 օրվա ընթացքում մի քանի քաղաքներ այցերով, պահանջված է նաև բուժումը Ջերմուկի բալնեոլոգիական առողջարանում,- ասել է  «Ժարկով-տուր» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Ժարկովը, -ներկայումս հանգստյան օրերի շրջագայությունների պահանջարկ չկա, մարդիկ վախենում են անհայտից. ի՞նչ կլինի, արդյո՞ք հայտարարված թռիչքները կլինեն, քանի որ տոմսերի արժեքը բավականին բարձր է»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular