Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արձանագրենք մի քանի խիստ կարևոր իրողություններ: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 5 ամիս, բայց իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե հայկական կողմը որքան զոհ, վիրավոր, անհետ կորած ու գերի ունի: Նիկոլ Փաշինյանն, ըստ պահի անհրաժեշտության, տարբեր թվեր է հայտարարում, հետո ինքն իրեն հերքում, ինքն իրեն հակասում, պետական պատկան մարմինները սրբագրում են Փաշինյանի հնչեցրած թվերը, հետո ինչ-որ մի ժամանակ հետո նորից այլ թվեր հրապարակում: Ըստ էության, խնդիրն այն չէ, որ Նիկոլը ստույգ չգիտի այդ թվերը, պարզապես նա խուսափում է դրանք հանրայնացնել, քանի որ դա լրացուցիչ հանրային դժգոհության ալիք կբարձրացնի՝ իշխանության նկատմամբ հավել յալ հայհոյանքների չափաքանակով:

Իսկ Նիկոլի համար իր վարկանիշից առավել արժեքավոր բան այս աշխարհում չկա, այն էլ՝ նախընտրական այս ժամանակահատվածում: Մարդը պատրաստ է հանուն մի քանի լայքի ու գերազանցապես ֆեյքային գովեստների դրսևորել այսպիսի ամոթալի վարքագիծ, մի ողջ հասարակության պահել լարվածության և անորոշության մեջ: Հաջորդը՝ երկու օր առաջ Նիկոլն իր խոսնակի միջոցով, իսկ դա նույնն է, ինչ ինքը հայտարարեր, լուր տվեց, թե գերիներ են վերադառնում: Բնականաբար, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները շտապեցին օդանավակայան, բայց րոպեներ անց պարզվեց, որ ոչ մի գերի էլ չկա ինքնաթիռում, այն դատարկ է վայրէջք կատարել: Նախ՝ մարդկայնորեն չես կարող նկարագրել այն ծնողների հոգեկան ապրումները, ովքեր շտապել էին օդանավակայան՝ հույսով, որ հենց իրենց որդին է վերադարձել: Կրկնակի անհնար է նկարագրել, թե այդ մարդիկ ինչ էին զգում, երբ պարզվեց, որ որևէ մեկը չի վերադարձել գերությունից:

Եվ այս անմարդկային ու անբարոյական իրադարձության հեղինակը Հայաստանի վարչապետի աթոռը զավթած, հույսի, լույսի ու ճակատագրերի վաճառական Նիկոլ Փաշինյանն է: Պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է իշխանությունը տեղյակ չլինել, որ ինքնաթիռը դատարկ է, ուղղակի անհնար է: Չի լինում այդպես, հետևաբար ի՞նչն էր մոտիվը նման ամոթալի ներկայացում, շոու բեմադրելու համար, երբ հիմքում այդքան զգայուն խնդիր է: Դեռ անհայտ է, բայց վստահ եղեք՝ Նիկոլը շատ արագ մեղավորներ կգտնի: Այդուհանդերձ, մի բան արդեն վաղուց պարզ է՝ այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հատել են բոլոր կարմիր գծերը, գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները:

Սուտ խոսելու, մանիպուլացնելու, մարդկանց ուղեղը լվալու և, վերջապես, իրենց իշխանությունը գոնե մեկ օրով ևս երկարացնելու անզուսպ ցանկությունն այնքան մեծ է այս մարդկանց մոտ, որ պատրաստ են մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա: Հաջորդը՝ օդանավակայանի մոտ հավաքվածները, տեսնելով, որ Նիկոլն իրենց խաբել է, գնացել և միացել են զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր այդ նույն ժամանակ շրջափակել էին պաշտպանության նախարարության մուտքերը: Հարգելի հարենակիցնե՛ր, ինչո՞ւ եք գնում ՊՆ, մի մարմին, որն արդեն կազմաքանդված է Նիկոլի կողմից, ի՞նչ կարող է անել պաշտպանության նախարարությունը, որ չի անում:

Գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների աճյունները վերադարձնելու առաջնային մանդատը երկրի բարձրագույն իշխանության գործառույթն է՝ ձեզ, մեզ հայտնի մի մարդու գլխավորությամբ, որը զավթել է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենքը և այնտեղ պատսպարվում է մի քանի հազար ոստիկաններով: Նա պետք է այդ հարցերը լուծի, ավելի ճիշտ՝ արդեն լուծած լիներ: Հաջորդը՝ Ադրբեջանի արտգործնախարարը դատարկ ինքնաթիռի վայրէջքից շատ չանցած հայտարարեց, որ իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, և որ գերեվարված հայերը ընդամենը ահաբեկիչներ են, որոնք գերի են ընկել նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո, երբ, ըստ էության, ռազմական գործողությունները դադարեցված էին:

Թուրքերի հետ քիրվայություն և առևտուր անել երազող Նիկոլ Փաշինյանը և իր սազանդարները չեն մեկնաբանում այս անհեթեթությունը, քանզի չեն կարող, քանզի Հայաստանը նրանց ձեռամբ դարձել է մի«իզգոյ» երկիր, որին ազերաթուրքական տանդեմը զրկել է սուվերենությունից ու ինքնիշխանությունից: Ամփոփենք՝ հայ ազգի արժանապատվությունը երբեք այսպես ոչ ոք չի տրորել ու նսեմացրել, ինչպես Նիկոլն ու իր քաղաքական ու բարոյական անմեղսունակությամբ տառապող «ուսապարկերի» թիմը: Եվ այս մարդիկ ցանկանում են ընտրություններ կազմակերպել, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում: Արձանագրումը մեկն է՝ եթե հաղթում է Նիկոլը, ապա պարտվում է հայն ու Հայաստանը, խփվում է մեր պետականության վախճանի վերջին մեխը: Հակառակը պնդողները այդ քաղաքականության փայատերերն ու իրականացնողներն են:

Հ.Գ.- Ի լրումն ամենի, երեկ ուշագրավ հայտարարություն է արել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Երբ լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞ ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք նախօրեին հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, Մուրադովը պարզապես ասել է. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը: Գերիների վերադարձ պլանավորված չի եղել»: Իշխանություններին մնում էր ասել, որ... գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս են ունեցել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)
Ամենադիտված